Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Տիգրան ուխտադրո՜ւժ․ ոչ, ոչ, ճշմարտության և վեհանձնության դեմ հայհոյել է։ Ոչ, բերանը չէր ստեր երբ կերդնույր հավատարիմ մնալ ինձ։ Սակայն ո՞վ կրնա հավաստել ինձ թե որևէ գեղանի հիշատակս ջնջած չէ արդեն, և թե սերն ուրիշի մի կերպարանքով չէ տիրապետած անոր սրտին, երբ սա կը ջանար հաղթել այդ բռնակալ զգացման։ Եթե հակառակ կամացն ուխտադրումշժ եղավ, ա՜հ, ինչ՞ պիտի ըլլա վիճակս․ և կամ եթե օր մի պարտազանց սրտի մնացորդները վերադարձնե ինձ՝ ինչ՞ ընեմ զանոնք. անշուշտ կը մերժեմ, զի նախատյալ սեր մի ոչ երբեք գիտե ներել։ Բերանս չի պիտի անիծե զայն, զինքն այնչափ սիրելես հետո․ սակայն սիրտս մահվան պիտի դատապարտվի սաստիկ բաբախելեն վերջը․ տարաբախտ սիրտ մի փոսն ունի միայն ապաստանարան։

Բայց կը զառանցեմ. ոչ, Տիգրան ուխտադրուժ չէ։ Անբավ սիրով սիրելեն վերջը չի կրնար մոռնալ զիս այնչափ շուտ․ չի կրնար պատկերս արտաքսել ուրիշ մի տեղն անցնելու համար։ Խելքս կը ցնորի, երբեմն մթության մեջ խառնաշփոթ կը մոլորի, և երբեմն ի լույս կը վերադառնա։ Ոչինչ կը հավասարի չարչարանացն տարակուսանքի, զի մարդս միևնույն ժամանակին կը ըհավատա և չհավատար, կը նշմարե և չնշմարեր, կ'ապրի և չ'ապրիր։ Կարծես թե մշուշ մի կը շրջապատե միտքն ու սիրտը, և երբ կը կարծենք ցրվել այս մշուշը՝ վերստին կը ձևանա թանձրամած։ Վայրկյաններ ունիմ որ անձս կը շոշավեմ՝ զգալու համար թե կենդանի եմ տակավին, և զայդ ապահովելովս տարակուսանքս միայն կզգամ։ Անստուգությունը սրտին հոգեվարքն է. չգիտե մարդ թե ո՞րն ուզե, սույն վիճակին վերջանա՞լը թե շարունակությունը։ Որչափ աղոտ է և ամպամած հուսո նշույլ որ կերերա սույն օրհասական ժամանակին։

Երբ աղջիկս ամուսնացնեմ ազատ պիտի ըլլամ․ և այն ատեն պիտի սուրամ դեպի Փարիզ․ անտես մնալով պիտի հսկեմ Տիգրանին վրա, պիտի տեղեկանամ, իմանամ ամեն բան․ և եթե ուխտադրուժ մ'է ոչինչ պիտի գիտնա առած քայլիս վրայոք․ իրեն համար կը մեռնիմ, եթե հարկ է, բայց ինքը

66