Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետք չէ որ իմանա։ Իսկ եթե հավատարիմ է՝ ներողամտությանը պիտի դիմեմ իրմե կասկածած ըլլալուս համար, և հանցանքս պիտի քավեմ զինքն առավել պաշտելովս, եթե չէ անհնարին ինչ զինքն առավել պաշտելը։ Ոչինչ կրնա խափանել խորհրդույս գործադրությունը, զի ինձ համար կենաց և մահու խնդիր է այն։


Տիկին Սիրա առ Մայտա

Եվ ես կը հորդորեմ զքեզ Փարիզ երթալու դիտավորությունդ գործադրելու։ Երիտասարդ ես, կրնաս նախանձորդներ ունենալ։ Հեռավորությունն անախորժ կամուրջ մ'է որո վրայեն կը շրջին թշնամանք, կասկած, երկյուղ և նախանձ։ Կասկածն մեծագույն հավատքն իսկ կը ցնցե, և սիրեցյալ բերնեն ելած ճշմարտության ձայնն է որ կը վերահաստատե զայն։ Մարդկային սիրտն ոչինչ բանե կը քայքայի և նույնպես կը վերանորոգվի․ ինչ որ սառ Էր երեկ՝ հուր կըլլա այսօր. ինչ որ մահ կսպառնար՝ կյանք կուտա։ Անմիջապես որ ազատ ըլլաս, գնա՛, Մայտա՛, ուր կառաջնորդե սիրտդ քեզ։


Մայտա առ Տիկին Սիրա

Օրեր կը սահին, կերթան, հուսահատությունը միայն անշարժ կեցած Է հանդեպ ինձ։ Քանի՜ցս գրեցի Տիգրանին, և ոչ մեկ պատասխան մ'ընդունեցա, մոռցվա՞ծ եմ, թյուրիմացությու՞ն կա, որու՞ հայտնեմ ցավերս։ Լևոն կրնար զիս վարանմունքե ազատել՝ և նույնիսկ Լևոնեն կուզեմ վիճակս քողարկել։ Կը հուսայի արդեն անկախ ըլլալ այս վայրկենիս, սակայն աղջկանս ամուսնությունն երկարեցավ զանազան պատճառներով, բայց հուսամ թե խիստ մոտերս կր կատարվի՝ եթե նոր արգելք մի չի ծնանի։

Ա՜հ, չորս ամիս է արդեն որ Տիգրան լռություն կը պահե,

67