Էջ:Երկիրներ եւ մարդեր, Թորոս Թորանեան.djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիլվան էլ պիտի ասի՝ վայ իմ առաջին սէր, այս ցաւր տան ել չեմ կարող, Արա, տղաքս, արի, միասին տանենք այս ցաւը...

Հապա Սփի^ւռքը, Շիրազ ջան, Սփիւռքը մոռցար։

Սփիւռքում պիտի ասեն սուտ Էէ Շիրաղը չի մեռել, Շիրաղը չի մեռնի, կայ, կը մնայ: Հըպխ, ես գնացի...

Ու քալեց գնաց առանց գիս լսելու:

Գիւրին ազատռւեցանք, ըսաւ Գառնիկը:

Գացած Էի Վան ու հոն մնացած մէկ շաբաթ՜։ Վերադարձիս, հետս բերած էի ջուր Վանայ Ծովէն, գրչանման փետուրներ անապատ կղզիէն, ահագին նուշ Աղթամարէն եւ հող, Արեւմտեան Հայաստանի հող։

Տունս ուխտատեղի էր դարձած: Զեմ մոռնար Մկրտիչ Աարգիսեանի յուգումը ի լուր պատմածներուս, Վիգէն Խեչումեանին յուզումը, որ կը կրկնէր անդադար.- Գուն առաջին հայն ես ,որ Երեւանէն գացիր Վան, ու Վանէն եկար երեւան:

Մեր տունը եկողներուն ջուր, հող, գրիչ, նուշ կը բաժնէի։ Յանկարծ, հեռախօսի գանգ մը առի, ո՜վ է, ո^վ պիտի լինի, Շիրաղն է, Թորոս, ին­ չերը եմ լսում, գնացել ես Վան ու եկել ու ինձ մոոացել, աղուէս, ես Հայաստանի առաջին վանեցին եմ, հա սկացածը, երկրի ջրից, հողից իմ բաժինը որ մոոանաս, դու գիտես:

Աղ2ն ակիս Անիին հետ փոքր շիշի մը մէջ ջուր, պտղունց մը հող, գրիչ մը ու մէկ քանի նուշ ղրկեցի մեր մեծբանաստեղծին: Երբ մէկ քանի օր ետք Շիրաղենց գացի, ցոյց տուաւ ղրկածներս ապակեփեղկի մը ետին ու ըսաւ.– Աա իմ սեփական թանգարանն է, երկիրը իմ հետ է, չի կորչի Երկիրը, մի օր միասին կը գնանք...

Աւարտեցի ուսումս: Պիտի վերադառնայի Հալէպ: Գացի ցտեսութիւն ըսելու Շիրազին: Եսք, ըսաւ, արդէն գնո^ւմ ես։ Ես էլ կարծում էի յաւիտեան կր մնաս Հայա ստանում, դու արդէն հայաստանցի է իր, ինձ թւում էր էս- տեղ ես ծնուել, էստեղ էլ Շիրազի հետ կը մնաս յաւէտ։

Համաձայն չեմ քո գնալուն, բայց սիրտս ասում է թող կարճ ժամանակով գնա, գուցէ իմ Սփիւռք գնալը յաջողացնի:

Տափ, ըսաւ, էս երկու տողն էլ Սփիւռք տար.
– Վանչիր Սփիւռք, կանչիր, գամ,
Մէկ էլ տեսար էլ չկամ...

Յետոյ, ելաւ ոտքի, գրադարակէն դուրս բերաւ «՝Սնար Հայաստանի» մը, ու գիրքին վրտյ նկարուած Արարատով առաջին էջի վրայ Մեծ Մասիսի սպիտակ գագաթին կարմիր մելանով գրեց.–

Եմ ագնիւ գրչեղբայր Թորոս Թորանեանին,
Թող մի օր թագադրուի Մասիսի գլխին:

Գրեց ու ստորագրեց; Սրբութեամբ կը պահեմ այդ գիրքը*