Էջ:Երկիր հիշատակաց.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԱԶԳԵՆ ՇՈԻՇԱՆՅԱՆ

Վազգեն Շուշանյանի անտիպներում պահպանվել է 1925 թ. կարդացած «Գաղութահայ գրականության շուրջը» դասախոսությունների նախագիծը, որտեղ նա շատ սեղմ, բայց հստակորեն տալիս է քսանական թվականներին տիրող իրավիճակը Սփյուռքում, մասնավորւսպես Ֆրանսիայում.

«...Զ) Հին սերնդի պայքարը պարզ էր՝ կռվել տապալելու համար բռնությունը կամ զարգացնել մշակույթը։ Պայքարը պարզ չէ այսօր։ Ընկերային խնդիրները խիստ սուր բնույթ կկրեն։ է) Քաղաքական, տնտեսական, գրական-փիլիսոփայական արժեքներու ընդհանուր փլուզում։ Հի՞ն, թե՞ նոր քաղաքակրթություն: Անոնց համար, որ հարցը այլ կերպ դրված է, ո՞րն է գրական ուղղությունը։ Կքալենք մութին մեջ»։

Հին սերունդի պայքարը պարզ էր։ Իսկ ի՞նչ ժառանգեց նոր սերունդը։ Նույն Շուշանյանը 1930 թվականին, անդրադառնալով այդ հարցին, գրում է. «Մեր առաջին դրամագլուխը ստրկությունն է եղած։ Կեղծավորներու սուտ գութը, լքումը ու ինչ-որ կընկերանա անհայրենիք որբության։ Գերության մեջ ծնած ենք, հուսալքության մեջ հասակ նետելու համար։ Մեր աճումը ևս անբնական եղած է։ Մեր ուժեն վեր ցավեր կրած ենք ու արագությամբ ծերացած» («Ալեկոծ տարիներ», Ա. մաս, էջ 8)։

Կորել էր մի ամբողջ աշխարհ, փրկվել էր «բառերով կառուցված մի երկիր», իսկ այդպիսի ժառանգությամբ ոչ թե «պայքար մղել», այլև «պաշտպանվելն» անհնար էր։