Էջ:Երկու գերեզման 02.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քշել։ Եվ երբ Ավետիս Ամուճան կարգադրում էր նրան հավերը քշել, Գուվար Քորոն պատասխանում էր.

— Դո՛ւն քշե, բերանդ չի ծռի։

— Աղջի՛,― գոռում էր Ավետիս Ամուճան սպառնագին։

— Շատ մի՛ վռվռա։

— Աղջի՛,― գոռում էր ավելի բարձր ու կոպիտ։

— Մի՛ պոռա, փնթի՛։

— Աղջի՛,― քեզի կըսիմ։

— Ուրիշի՛ն ըսե։

Եվ գիշերը, անկողին մտնելիս, նրանց շնչերն իրար չէին խառնվում, իրարից խռոված՝ մեջք-մեջքի էին պառկում։

Առավոտյան, առանց իրար հետ խոսք փոխանակելու, Ավետիս Ամուճան շուկա էր գնում, բաց անում իր թիթեղա­գործի խանութը և աշխատում մինչև երեկո, առանց կեսօրին տուն գալու՝ ճաշելու համար։

Գուվար Քորոն մի քանի անգամ ճաշը տաքացնում էր, թե հիմա ուր է, ուր չէ՝ կգա զխտվելու, բայց, ի վերջո, համոզ­վելով, որ հերսը դեռ չի իջել, ճաշը դնում էր պահարանը և գնում հարևանուհու մոտ գանգատելու.

— Ավետիս Ամուճան (Գուվարն էլ նրան Ամուճա էր կան­չում) չոջուխի պես քեն ըրավ ու օրհարսակին ճաշի չեկավ։

— Բոլոր էրիկ մարդիկն ըլ էդպես են, անկաճ մի կախեր, մինչև իրիկունը քիթը գետինը կքսվի, կուգա,— խրատում էր հարևանուհին։

Գանգատվելուց հետո՝ Գուվար Քորոյի սիրտը հանգստանում էր, վերադառնում էր տուն և սկսում եռանդուն տնային աշ­խատանքը։

Տունը բաղկացած էր գետնի հավասար և հողե հատակով երկու սենյակից, երկու սենյակի երկարությամբ մի հաշտով[1], ծայրում՝ մի օջախ, որտեղ Գուվար Քորոն կերակուր էր եփում, իսկ տան ետևի կողմը կար մի փոքրիկ տարածություն, տան տարածության չափ, որտեղ բարձրանում էին երկու թթենի։ Այդ թթենիների ստվերների տակ կչկչում էին մի քանի հավ և մեծ բոցագույն մի աքլոր՝ կարմիր կատարով, խռպոտ

  1. միջանցք