Ու թընդում էր հեշտ ծիծաղն ինձ ծաղրող.
— Չե՛ս կարող, չէ՜, չե՛ս կարող...
Մի այլ դեպքում ֆոնի խստաշունչ գույների սառնությամբ ավելի է սրում հերոսի հոգեկան ծանր ապրումները.
Ու խոլ պատկերներ, տըգեղ, այլանդակ,
Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց,
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժըպիտներով ժանտ ու սևերես...
Մի ուրիշ դեպքում էլ բանաստեղծը դիմում է հոգեվիճակի և
ֆոնի հակադրման հնարանքին։
Պատարագն արդեն վերջացրել էին
. . . . . . . .
Դուրս եկանք դուռը։ Նայեցի վերև։
Վերևն, ինչպես միշտ, փայլում էր արև.
Բոլորն աշխարհքում կարգին ու հանդարտ,
Ու ինչպես երեկ՝ էնպես ամեն մարդ...
Բայց երկինքն էնքա՜ն պայծառ էր այնօր,
Եվ պայծառությունն էնքա՜ն էր տըրտում,
Տըրտմությունն էնքան խոր, հանդիսավոր...
Բանաստեղծի ստեղծագործական երևակայության առանձնահատկություններից մեկն էլ պատկերի հոգեբանական տեղայնացումն է։ Վերջինս ընթերցողի մոտ առաջացնում է տպավորությունների հետաքրքիր զուգորդություն։
Թումանյանն իր ստեղծած մտապատկերի մեջ դնում է երևույթի
ամենատիպական ու կոլորիտային գծերը, որոնք առաջին հայացքից
շատ մերկ են թվում, բայց դա միայն առաջին հայացքից.