Jump to content

Էջ:Զավեն Ավետիսյան Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պետականություն ունեցող ժողովրդի արվեստագետը միշտ էլ այս կամ այն չափով օգնություն է ստացել իր պետությունից, թագավորից։ Նապոլեոնը ֆինանսական-բարոյական օգնություն է ցույց տվել հայտնի նկարիչ Դավիդին, գրող Ժոզեֆ Շենյեին, իտալացի Ֆրանցիսկ 1-ինը հարյուր հազար էկյու է նվիրել Ռաֆայելին: Անգամ ահեղ Ֆիլիպ 2-րդը բոլոր արվեստագետներին ազատում էր զինվորական ծառայությունից ու ֆինանսական հարկերից։ Այդպես են վարվել ժամանակին՝ Օգոստոս կայսրը Վիրգիլիոսի նկատմամբ, Ալեքսանդր Մակեդոնացին՝ Արիստոտելի, Լյուդովիկոս 14-րդը՝ Մոլիերի նկատմամբ և այլն։ Հայ գրողի համար այդ բացառված է եղել։ Ոչ մի հայ գրող չէր կարող երևակայել այնպիսի պայմաններ, որպիսիք ունեցել են, ասենք՝ Գյոթեն, Դյուման, Տոլստոյը։

Հայ գրողի համար ժամանակը և պայմանները նպաստավոր չէին։

«Դժբախտաբար, մեր կյանքի պայմանները շատ են աննպաստ վայրիվերումներն անվերջ ու ամեն տեսակի, շատ է դժար էս պայմաններում ապրելը, ստեղծա գործելը»[1]։

Պետք է նկատել, որ վերջին շրջանում, հատկապես 10-ական թվականներին Թումանյանի տնտեսական վիճակը, համեմատաբար, լավ է եղել և այդ տարիներին, ինչպես ցույց է տալիս բանաստեղծի ինտենսիվության աղյուսակը, նա շատ է գրել։

Բանաստեղծը իր վերջին զրույցներում ակնարկել է.

«Հեյ գիդի հա՜, 1907 թվին, շատ կարճ ժամանակում մոտ 400 հեքիաթ ուսումնասիրեցի, ինչքա՜ն հեքիաթ գրեցի, ինչքա՜ն... Ո՞նց էի պարապում...»[2]։

Անհանգիստ էր Թումանյանին շրջապատող գրական մթնոլորտը։ Ճիշտ է, գրական ասպարեզ դուրս գալով, նա միանգամից համակրանքի արժանացավ ընթերցող լայն հասարակայնության կողմից, և դա դրական նշանակություն ունեցավ նրա գրական ինտենսիվության համար։ Մյուս կողմից նա ստիպված եղավ հաղթահարել հոգեկան այն ծանր պահերը, որ առաջ էր գալիս ժամանակի մեր մամուլի առանձին ներկայացուցիչների գրական անպարկեշ-

  1. Ն. Թումանյան, Հուշեր և զրույցներ, էջ 225։
  2. Նույն տեղում, էջ 310։