«Եւ ի ժամ պատերազմին յորժամ յերիշ (յարձակումն) առնէին և կամ զսրոյն ի վեր քշէին, զքրիստոնեայսն յառաջ խաղաղեալ ընդդեմ հրոյ և սրոյ մատուցանեին»[1]։
Կամ. «Ել ի զօրացն Պարսից՝ որք վարիչք էին կարգեալք ժողովրրդեանն, շրջապատեալ զժողովրդեամբն պահէին՝ զի մի ոք փախիցէ, այլև փայտիւ գանեալ՝ հարեալ՝ բեկեալ՝ մղեալ ի գետ անդր լնուին և այսպէս վտանգն և վիշտն սաստկանայր ի վերայ ժողովրրդեանն»։ Եվ երբ ժողովուրդը հավաքվում է Երասխ գետի ափին. «Յայն ժամ հրաման եղև ի Պարսիցն առ ժողովուրդն, թէ անցէք զգետն»[2]:
|
«Իսկ ողորմելի ժողովրդեանն հայէին յառաջ զանհուն գետն տեսանէին իբրև զծով՝ որ խեղդէր և յետուստ զսուրն Պարսից՝ որ սպանանէր...»[3]: Եւ որք անհմուտք էին լողելոյ և անզօրք, ծերք և պառաւունք, տղայք և աղջկունք, և մատաղ մանկտիք լցեալք էին յերեսս ջրոյն. և գետն առեալ տանէր զնոսա իբրև զխռիւս ի ժամանակս գարնայնոյ. և գետատար մարդով ծածկեալ էր երեսն գետոյն...»[4]։
Առաքել Դավրիժեցին և հատկապես Զաքարիա Սարկավագն իրենց պատմություններում վկայում են այն մասին, որ Շահ-Աբասը մի շրջանում հայ գաղթականներին մեծ հնարավորություններ էր տալիս ապրելու, աշխատելու, կառուցելու, հատկապես ընդգծում են այն փաստը, որ շահը պարսիկներին համահավասար հայերին իրավունքներ էր տալիս։ Սա, իհարկե, չի խոսում շահի անշահախնդիր մարդասիրության մասին։ Պարսկաստանը հայերի օգնու-