Jump to content

Էջ:Զավեն Ավետիսյան Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյամբ այդ շրջանում տնտեսական մեծ աշխուժություն էր ապրում։ Հայերը զարգացնում էին առևտուրը, արհեստները, շինարարությունը և կուլտուրական կյանքը։ Այս շրջանում գուցե և հայերը գոհունակությամբ են խոսել շահի մասին։

— Շահի առջև հապա էնօր
Գոռում էիք միաբերան,
Թե ապրում եք դուք բախտավոր,
Ու օրհնում եք թախտն ու իրա՞ն...
— Սուտ էր, ախպեր...

«Իսկ այս բան կնոջն իբրեւ զերկսայրի սուր պատահեցաւ ի սիրտս շահին, վասն զի կարի ծանր և դառն թուեցաւ նմա, մինչև ի սիրտ և ի հոգի խոցեալ լինէր»[1]:

Մըռնչաց չարչին, աբեն շըպըրտեց,
Դուրս եկավ տակից Շահ֊Աբասն ահեղ,
Նաջաղը ցոլաց, իջավ շեշտակի,
Գերի ծերունին փըռվեց տեղնուտեղ։

Ծերունու սպանության փաստը Դավրիժեցու պատմության մեջ անմիջապես չի առնչվում կնոջ խոսակցությանը։ Բանաստեղծն այս դեպքում ևս դիմել է անհրաժեշտ փաստերի գեղարվեստական համադրման հնարանքին։

Ահա Դավրիժեցու գրանցած փաստը.

«Եւ ահա գայր, և անցանէր առ նոքօք երեց զեղջն այնմիկ՝ որում անուն էր տէր Աւետիս, որ ի հողագործութենէ անդին եկեալ գնայր ի տուն իւր։ Իբրև ետես զնա շահն՝ կոչեաց առ ինքն՝ եհարց, թէ ինչ մարդ ես. ասաց երեցն. Հայ եմ, ասաց շահն՝ և է՞ր վասն երկայն է մորուսդ, ասաց երեցն, գեղիս երեցն եմ. ասաց շահն. եկ մուսուրման եղիր. ասաց երեցն. ես այր գռեհիկ եմ, և մանաւանդ ծերացեալ եմ, և ոչ կարեմ կատարել զարարողութիւնս մուսուրման օրինաց. և զայրագին սրտմտութիւն թագաւորին կարի յորդեալ առաւելաւ՝ որ և ոչ հանդուրժեալ ի բարկաթենէ, իւրմե շահն, այլ

  1. «Պատմութիւն Առաքելու վարդապետի Դաւրիժեցւոյ», էջ 164։