Էջ:Զբօսարան մանկանց.pdf/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նայէին իրեն , առանց խօսք մը արտաբերելու և առանց տեղերէն շարժելու ։ Բարեբաղդաբար այս գեղնցւոյ խմբին մէջ քանի մը կանայք կային , և անոնց մէջ ալ մայր մը՝ որ գրկին մէջ նորածին աղայ մը կ՚որորէր ։ Մօտեցաւ ասիկայ տառապեալ օրիորդին , և քանի մը վայրկեան կարեկցութեամբ մը աչուըները վրան սևեռելով տարակուսած կեցաւ ․ որովհետև թէպէտ ամենայն կերպով կ՚երևար վրան երեսէ ձգուաձ ըլլալն ու գրեթէ աղքատութիւն ալ , բայց այնպիսի վեհութիւն մը կը փայլէր անոր անձին վրայ՝ որ մեծրանաց արժանի կ՚ընէր զինքը ։

— « Խեղճ օրիորդ , ըսաւ վերջապէս կինը , որովվետև այս հասակին մինակուկ ճանապարհորդութեան ելած կը տեսնեմ զքեղ , ըսել է որ անշուշտ մայրդ վախճաներ է ։

— Այո, մայրս կորսնցուցի , պատասխանեց օրիորդը քաղցր ձայնիւ , քիչ մը օտարականի հնչմամբ արաաբերելով խօսքերը ։ Եղո՛ւկ ինծի . ամէն բան կորսնցուցի , ամէն բան , ինչուան այն կտոր մը հողն ալ՝ ուր ծներ եմ և ուր կը հանգչին այն ոսկերքն որ ինծի սիրելի են ։ Ա՛թ ոչ ինչ անիմ երկրիս վրայ , աւելցուց ըսելու՝ տրտմութեամբ գլուխը շարժելով ։

— Սիրեցեա՛լ օրիորդ , Աստուած գթայ քու վշտացդ վրայ ։ Խօսակցութեան կերպէդ կ՚իմանամ որ մեր երկրէն չես ․ շատ հեռուներէ՞ն արդեօք կու գաս ։