Էջ:Զբօսարան մանկանց.pdf/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ո՜հ , այո , հեռուէն , շատ հեռուէն ․ քանի անգամ յուսահատեցայ որ ա՛լ հասնելիք չունիմ ։

— Ու՞ր կ՚երթաս ։

— Ուր որ մայրս մեռնելէն առաջ յանձնեց որ երթամ ։ Երբոր ճամբայ ելայ , գիտէի թէ Նէօվի-լէ-Պուա հասնելու որ ըլլամ , դիւրաւ Վալդրավէրի ճամբան կը գտնեմ ։

— Վալդրավէր կ՚երթաս ։

— Այո ։

— Դղեա՞կը ։

— Հրամերես ։

— Ճամբադ երկնցուցեր ես ․ կառաց առաջնորդը պէտք էր զքեզ մերձաւոր քաղաքը ձգած ըլլար ։ Ինչ և իցէ փոյթ պէ , իրեք փարսախ միայն ճամբայ ընելիք ունիս , և թէ որ անտառներէն երթաս՝ ամբողջ ժամ մը կը վաստակիս ։ Թէ որ կ՚ուզէս , քեռորդիս Բիէռոյ տանի զքեզ հոն ․ բայց՝ կարգէ դուրս տաք է , և անտարակոյս եմ , սիրուն աղջիկս , որ բոլոր այսօրս ինչուան հիմա բան մը դրած չես բերանդ ։ Եկուր մեր տնակը ․ մեր կովերուն կաթին համը կ՚առնես , և իրիկուան զոգութեանը կը սպասես համբայ ելլելու համար ։

— Շատ շնորհակալ եմ սիտիդ ազնւութեանը ․ բայց բանի մը պէտք չունիմ ։ Կ՚ուզեմ հիմա մէկէն ճամբայ ելլել , և թէ որ Պ ․ Բիէռոյ ուզենայ հաճոյք մը ընել ինծի ․․․ ։