Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նվազ դասականն է մեր քերթողների մեջ։ Իր բնույթը մեղմ է և նրբին, ուստի նշմարում, ներապրում և նկարում է մեղմ տեսարաններ և նուրբ առնչություններ - պայծառ գիշերներ, մեղմ հովեր, նրբին ծաղիկներ, շշուկներ ու բույրեր, տրտում հուշեր, մեկուսի երազանքներ ու մտորումներ։ Իր երազկոտ խառնվածքին զուգահեռ՝ իր տողերը երկար են և կշռույթը՝ լուրջ, թեև պատահում են նաև աշխույժ ու կայտառ տողեր։ Լինելով շատ ավելի նկարիչ, քան երաժիշտ՝ իր քերթվսւծների մեջ հաճախ պատահում են կշռույթի և շեշտի թերացումներ։ Նա լայնորեն տիրացած է հայոց լեզվի բառագանձին, բայց իր կազմած խոսքերը հաճախ տարտամ են։ Մեծատաղանդ նկարիչ է նա, բայց հետամուտ է մանր մասերին։ Նա դեռ չգիտե հեռանալ իր նկարից՝ մասերի զոդվածքը դիտելու իբր ամբողջություն։ Նկատելի է կառուցումի բնազդը, բայց առայժմ նա նկարիչ է և ոչ կառուցող։ Որմաքանդակի փարթամության մեջ կորչում է շենքի հատակագիծը։

Ժագ Հակոբյսւն ունի ինքնատիպ զգայնություն և պատկերելու մեծ կարողություն. կարծում եմ նաև փայլուն ապագա՝ իբր արվեստագետ։ Իր ոգեկան կառույցի և նուրբ արվեստի պատճառով նա կմնա մեկուսի, բայց շատերին սիրելի։ Զանգվածներին պետք են հորդառատ գետեր և արգավանդ դաշտեր. վճիտ օդն ու ջուրը բարձունքներին են հատուկ։ Բայց միշտ կան ու կլինեն նուրբ ու ծարավ ոգիներ, որ սիրով հանձն կառնեն բարձունքները մագլցել՝ այդ օդին ու ջուրին հասնելու համար...

Բեյրութ, դեկտեմբեր, 1942
Երկու երգ

«Եթե հնար ունենայի, ես ամենասուրբ պարտականություն կդնեի ամեն մի հայի վրա անգիր ուսանել այս երգը (Մ. Թաղիադյանի «Տե՛ր, կեցո Դու զհայս» երգը)։ Մինչ այսօր իմ կյանքի մեջ չեմ տեսած կամ լսած մի այսպիսի երգ. ահա բուն ազգային երգ»։

Այս է գրում մեր ազգային առաջին օրհներգի մասին նա, որ պիտի գրեր երկրորդը՝ «Մեր Հայրենիքը»։ Այդ երկու ազգային երգերը խտացնում են մեր ազգային մտքի զարգացման երկու տարբեր շրջան, մեկը, որ անցել է և մյուսը, որ անցնելու վրա է արդեն։ Մ. Նալբանդյանի գրական հռչակը ծագում է այն տարին, երբ խավարում է Մ. Թաղիադյանի