Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է մանուկի ոգին կամ ազդո՞ւմ է նրա վրա։ Այդպես մարդիկ սւշխարհում չկան, կամ կան մի երկու հատ, բայց մի ծաղկով գարուն չի գա, ասած է։ Դրանք բեռներ են դնում երեխայի վրա, որ նա չի կարող տանել, և մանուկը բնազդաբար դա լավ է զգում, նա զգում է, որ այդպես վարվելն իր բանը չէ, որ մայրիկը կամ հայրիկը կչարանա, որ աղքատ երեխաների հետ ընկնելը վատ է և հազար ու մի բան, որ ցանցված ու տարածված է այդ ձեր «բարի ու մարդասեր» պարոնների տներում ու գլուխներում։ Լավ իմացեք, որ ոչ մի հարուստ չի թողնի իր մարմարե սանդուղներով բարձրանալ «մի ինչ որ» ցեխոտ կոշիկներով երեխա, այդպիսի մեկին չի նստացնի իր երեխայի մոտ (շորերը կկեղտոտին) և այդպես չի վերաբերվի դեպի մի խեղճ երեխա։ Թող որ միայն անհարմար դրության մեջ կընկնի փոքրիկ թշվառը, ինչպես ընկնում են պատանի և հասակավոր թշվառները. աղքատ աշակերտները լավ գիտեն՝ թե ի՞նչ է նշանակում տոները հարուստների հետ անցկացնելը. հարուստների, որոնք ի պաշտոնե կամ ձևի համար են նրանց և նրանց նմանների դրության մեջ մտնում...

Մինչդեռ կյանքում կա իրական բարիք ու չարիք, իրական լավություն ու վատություն. մատչելի, սովորական և կարելի ամենքի համար, այդ լավությունը պիտի ամրացնել ու սովորական դարձնել, և դա արդյունավոր է ու կլինի, որովհետև մարդու գործող բարոյականությունը սովորությունների հաստատուն շղթա է, և բարոյական կարելի է դառնալ սովորելով և վարժվելով։ Մենք այն կարծիքին ենք, որ իդեալները պիտի իրականության մեջ որոնել, աշխատելով հայտնի կազմվող տեսակետից գնահատել կյանքի լավ ու վատ կողմերը։ Կյանքի, իրական կյանքի մեջ շատ լավ ու վատ վարմունքներ են լինում և այդ թե մանուկների, թե հասակավորների կյանքում. մանկական գրողը կարող է դրանց հակադրել իրար և գրողը պիտի այդ հակադրությունը որպես բանաստեղծ երևակայի և որպես բանաստեղծ վերարտադրի։ Ապա թե ոչ, եղած պատկերների նման որքան ուզեք՝ կարելի է շուլալել, առանց բանաստեղծ լինելու, ամեն խելքը գլխին մարդ կարող է այդ անել։ Այսպես, ուրեմն, մանկական գրականությունն էլ իր բանաստեղծները պիտի ունենա, որոնք գեղարվեստորեն պիտի վերարտադրեն մանուկների և ծնողների իրական կյանքը։ Մանկական գրականությունը մանուկների և ծնողների (այն կապով, որ ունին մանուկների հետ) կյանքի գեղարվեստական վերարտադրությունը պիտի լինի, և ոչ շինովի ու սուտ բան։

Մեր կարևոր համարած մի քանի տեսակետները պարզելուց հետո, այժմ կարող ենք անցնել տիկ. Կոստանյանի թարգմանած գրքերի գնահատության,