Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրից, ինչպես (ինչ) ես հեռացել եմ մեր տանից։ - Հակոբը ոչ մի կերպ չէր կարող մոռանալ գետնախնձորի մասին։ –Որտեղ էլ որ նա լիներ, ինչ էլ որ նա աներ ամեն տեղ ու միշտ պատկերանում էր իր հոր դեմքը։ (Որտեղ էլ լիներ, ինչ էլ աներ՝ միշտ ու ամեն տեղ երևում էր հոր դեմքը)։ – Եվ կարծեմ մենք շուտով կգտնենք քո հորը։ - Մեծ ջանքով լցնում էր երկու թուշն էլ համով կերակուրներով։ - Այդպես հայր ու որդի իրար փարվելով երկար ժամանակ մնացին։ - Աներևակայելի դրություն է սա։ Այս՝ «Զինվոր Հակոբից»։

Այս էլ՝ «Կյանքի դպրոցից». -Նա բնական շատ բարի սիրտ ուներ։ Ուզում է ասել՝ մորուց։ - Դուք երեխայքին փչացնում եք ձեր անմիտ սիրելով։ - Ֆերդինանդը չուներ ոչ մի ընկեր, որովհետև ոչ ոք չէր ուզում հնազանդվել հաճույքներին (ո՞ւմ հաճույքներին)։– Ֆերդինանդն իրան աղա էր կարծում, իսկ Պետրոսը (ին) գերի։ - Բախտավորապես Պետրոսը չար սիրտ չուներ և դեպի յուր առատ ընկերը սրտով կպած էր։ - Այ, թե սազում են մեկը մյուսին (մեկ-մեկու)։ - Իմաց տվեց բոլոր պատահածի մասին։ - Ցույց տվեց նրա (այսինքն հոր) բոլոր սխալները Ֆերդինանդի կրթության մեջ։ – Ժամը յոթին «Արծիվ» անունով նավը գաղթականների համար, պետք է ճանապարհ ընկներ։ - Դու ինչպես ես քեզ գզում։ - Ինձ շատ դժվար էր բաժանվել նրանից։ – Կառապանը սրբում էր ձիաներին (երևի թիմարում էր)։ - Բերանը, շարժվածքը... նրա ամբողջ կազմվածքին տալիս էին մի առանձին տեսակ գեղեցկություն և մեծ նմանություն հոր հետ։ - Եվ այլն։ Բայց այս օրինակներով այնքան չի պարզվում գուցե մեր ասածը. պիտի կարդալ ու տեսնել։

Մանկական գրքեր թարգմանողից իսկի չենք պահանջում, որ նա բնագրին հլու հպատակ լինի. նա կարող է արտահայտությունները վախել, կոկել, հարմարեցնել մեր երեխաների հասկացողության ու մտածողության։ Այդ շրջանում ամեն բան պիտի հիմնել մեր մանչուկների ունեցած մտավոր պաշարի և հոգեբանության վրա. մեր մանուկն ու գերմանացի մանուկը մեկ չեն։ Ինչ կարիք կա օրինակ ասելու. «Ֆիզիկական ցավս առժամանակ ինձ մոռացնել տվեց հոգեկան տանջանքս», այս արտահայտությունը շատ դժվար կհասկանա նույնիսկ մեր 13-14 տարեկան պատանին և ուրիշ շատ այս տեսակ արտահայտություններ...

Սոկրատեսի մասին այս կասենք, որ դա մի շատ լավ գիրք է[1], և եթե լավ լեզվով ու մատչելի ոճով լինի թարգմանած՝ մեր ժողովրդի սիրած

  1. Սա երկրորդ թարգմանություն է. առաջինը Հրատ. Ընկերության հրատարակությունն է և սպառված է։