Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանդիսանա գրականության զարգացմանը։

Հռովմեական իշխանության տակ գտնվող հրեաներն էին, որոնք ստեղծեցին քրիստոնեական նման մի կրոն, որը հսկայական նվաճումներ արավ նույնիսկ իր առաջին քայլերուն հռովմեական կայսրության մեջ։

Այդ տեսակետից աննպաստ և կարևոր հանգամանք է մեր երկրի դիրքը, որը սկզբից ի վեր մեզ համար մի չարիք է եղել։ Հայաստանը գտնվում է Արևելքի ու Արևմուտքի հանգույցում, որտեղից անցել են բազմաթիվ քաղաքակրթություններ և թողել իրենց հետքը հայ կուլտուրայի վրա։

Ինչ պետք է լինի այն մարդկանց իդեալը, որոնք ձգտում են ձեռք բերել մի հետաքրքիր, հայրենական, եվրոպական ազգերի ուշադրության արժանի գրականության։ Համախմբել ասիական և եվրոպական քաղաքակրթությունների ազդեցությունները, անց կացնել ազգային մտքի բովից և տալ նրան ազգային կերպարանք։ Մենք որպես ժողովուրդ տակավին չենք ասել մեր խոսքը, մենք պետք է ասենք այդ խոսքը և աշխատենք զբաղվել խնդիրներով, որոնցով զբաղվում են համամարդկային մտքերը։

Հորիզոն , 1914, № 64