Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Բալկանյան թերակղզում

Պատերազմական գործողություններն արդեն սկսված են և Սև լեռնցոց առաջին քայլերը հաջող են անցել. նրանք արդեն ռմբակոծել են տաճկական մի դիրք, գրավել են և զորքը՝ թնդանոթների պաշտպանության տակ՝ առաջանում է դանդաղ։

Բալկանի մյուս պետությունները թեև պաշտոնապես դեռ պատերազմ չեն հայտարարել, բայց սահմանագլուխների վրա խլրտումներ են նկատվում։ 150 բոլգարներից կազմված մի հրոսակ արդեն հարձակվել է թուրք սահմանապահ բերդակներից մեկի վրա, թեև հաջողություն չի ունեցել։

Պատերազմի պայմանները շատ աննպաստ են դառնում Տաճկաստանի համար մանավանդ այն պատճառով, որ կռվի վայրում քրիստոնյա ազգաբնակությունը ապստամբում է տեղ-տեղ և տաճիկ զորքերը պիտի գործ ունենան ոչ միայն թշնամի տերությանց կանոնավոր բանակների հետ, այլև ապստամբ ժոդովրդի հրոսակախմբերի հետ։

Տաճկաստանը գիտակցում է իր կացության ծանրությունը և դրանով պետք է բացատրել այն հանգամանքը, որ Թյուրքիան շտապել է գոհացում տալ մալիսորներին՝ հարկերի և զինվորագրության խնդրում զիջումներ անելով նրանց և փոխարենը խոստում առնելով, որ նրանք աջակցեն թյուրք կառավարության՝ այս ծանր ճգնաժամին։

Միաժամանակ թվում է, թե նա որոշել է հաշտություն կնքել Իտալիայի հետ, որպեսզի ազատվելով այդ չարաբաստիկ պատերազմի մտահոգությունից՝ վստահությամբ և համարձակ դեմ դնել կարողանա Բալկանյան տերությունների միացած գրոհին։

Տաճկաստանը դեմ է եվրոպական միջամտության. միջամտությունը նա համարում է բռնաբարում իր անկախության, բայց չնայած դրան՝ եվրոպական մեծ պետությունները, հիմնվելով Բեռլինի դաշնադրության վրա, սեպտ. 27-ին իրենց միացյալ նոտը ներկայացրել են տաճիկ կառավարության։

Մյուս կողմից՝ թեև մեծ պետությունները պաշտոնապես իրանց ձեռնպահ են հայտարարել այս կռվում, բայց նրանց ազատ քաղաքացիներն արդեն համակրանք են հայտնում Բալկանի մանր տերություններին. Մոսկվայում սկսել են դրամ հանգանակել Տաճկաստանի սլավոն ժողովուրդների օգտին, իսկ Անգլիայից, Ֆրանսայից, Ավստրիայից և