Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և աներկդիմի հոգատարությամբ արգելք չդառնալու հայ տարրի փչացումին՝ լինի դա մասնակի սպանություններով թե ահաբեկ գաղթականությամբ։

Նոր Թյուրքիան հետապնդում է հին Թյուրքիայի վաղեմի նպատակներին, բայց այն ձևով, որ ոչ հայերը վնասակար գործողությունների հիմքեր ունենան, ոչ Եվրոպան միջամտելու առիթ։

Եվ այսպես հայությունը զոհ է դառնում Թյուրքիայի ազգային քաղաքականության։

Հորիզոն, 1912, № 226, 228-230


Քաղաքական նոր հեռանկար

Որքան Բալկանի մանր պետությունների զորքը հաջողություններ է ունենում, այնքան իրենց խոսելու տոնը փոխում են մի կողմից այդ տերությունները, մյուս կողմից եվրոպական մեծ պետությունները։ Զինված ուժը թափ է ներշնչում փոքրերին և ակնածանքի հրավիրում մեծերին։

Մի տաս օր առաջ Ավստրիան հոխորտանքով հայտարարում էր, թե նա թույլ չի տա որևէ նոր հողային գրավում Թյուրքիայի հաշվին և Բսղկանի մանր տերություններին ի նպաստ, դեռ նոր էր, որ մեծ պետությունները բարձրաբարբառ հայտնում էին, որ ամեն գնով պետք է անփոփոխ թողնեն Բալկանյան թերակղզու այսօրվա քարտեզը և վայրամփոփ պահեն պատերազմը, այսօր միացյալ բանակների հաղթանակները փոխել են տալիս քաղաքագետների դյուրաշարժ լեզուն և նրանք ուրիշ ոճով են խոսում։

Ոչ ոք այլևս չի հավատում այսօր, թե հնարավոր է անխախտ պահպանել status quo-ն (դրությունն այնպես, ինչպես որ կա)։ Ավստրիան, որ լսել անգամ չէր ուզում Նովո-Բազարի սանջակը հարևան սերբերին ու չերնոգորցիներին թողնելու մասին, այսօր այլևս քաջություն չի զգում նույն հոխորտանքով խոսելու։

Նրանց ազդեցիկ թերթերից մինը՝ «Նոյե–Ֆրայե–Պրեսսե» հարցը դնում է շատ մեկին. Բալկանյան դաշնակցության թե՞ր, թե դեմ. և վճռում է դրամական մտքով՝ Սերբիայի հետ համաձայնության գալ առևտրի շահերն ապահովելու համար և վեճի չբռնվել «Տաճկաստանի իրավական ժառանգների հետ»։ Այսօր մինչև իսկ ճանաչում են, որ ոչ միայն Սանջակի, այլև Թյուրքիայի եվրոպական կալվածքների ժառանգորդը