Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապված ենք մեր պետության հետ, ուր ունենք պարտականություններ, բայց և իրավունքներ՝ մեզ թվում է, որ ռուսահայ ժողովուրդը եթե ցանկանում է դիվանագիտական ճամփով որևէ ծառայություն մատուցանել իր ցեղակից և տառապող ժողովուրդին՝ պարտավոր է իր աչքը դարձնել դեպի Ռուսաստանը և նրանից սպասել որևէ դրական դեր հայոց հարցի լուծման մեջ։

Ռուսաստանն է այն միակ պետությունը մյուս մեծ պետությանց շարքում, որ թե իր աշխարհագրական դիրքի և թե իր քաղաքական շահերի բերումով՝ կարող է բարեկարգություն մտցնել հայաբնակ նահանգներում, եթե լիազորություն ստանա մյուս մեծ պետություններից։

Հայոց հարցի լուծումն այս կերպ հասկանալով, մենք հորդորում ենք Ռուսաստանի հայերին մի ազգային դիմում ուղղել ռուսաց պետությանը և խնդրել, որ նախաձեռնե հայոց հարցը պետությունների գումարվելիք դեսպանախորհրդի կամ վեհաժողովի առաջ դնելու։ Այս դիմումով մենք ամուր հենարան տված կլինենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմումին և ռուս կառավարությունը միանգամայն համոզված կլինի, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմումը ոչ միայն հայրապետական զգացումի հետևանք է, այլև արտահայտում է ռուսահայ բովանդակ ժողովրդի սրտագին ցանկությունը։

Բայց հայոց հարցի բարվոք լուծումը միայն Ռուսաստանից չի կախված։ Որքան էլ Ռուսաստանը բարյացկամ լինի դեպի մեր խնդրի վերարծարծումը, որովհետև թյուրքահայի և Ռուսաստանի շահերն իրար ներդաշնակ են՝ այնուամենայնիվ նա անկարող կլինի մի իրական լուծում տալու հայոց հարցին, եթե եվրոպական մյուս մեծ պետությունները չընդառաջեն Ռուսաստանի առաջարկին։ Առանց եվրոպական աջակցության Ռուսաստանը կվաստակե մեր և թյուրքահայերի խորին համակրանքը և այդ կլինի միակ դրական օգուտը, իսկ հայոց հարցը կմնա անվճիռ և թյուրքահայ ժողովուրդը անօգնական և անապահով՝ մատնված վայրագ խուժանների և կազմալույծ ու անբարյացակամ կառավարության հալածանքին։

Այս հանգամանքն ի նկատի ունենալով, ռուսահայ ժողովուրդը պետք է՝ թույլտվություն առնելով մեր կառավարությունից՝ դիմե նաև Բեռլինի դաշնագիրը ստորագրող մյուս մեծ պետություններին, խնդրելով, որ աջակցեն մեր պետության նախաձեռնությանը և նպաստեն հայոց արդար դատի իրական լուծումին։

Հայերի պահանջը տարրական բան է. կյանքի, գույքի և պատվի ապահովություն և կուլտուրական զարգացման հնարավորություն։ Թե