Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանազան ծրագիրներ, բտյց մեր նպատակն այսօր այդ ծրագիրների քննությունը չէ։

Մենք առայժմ քննության չենք առնում նաև այն հարցը, թե ո՞վ պետք է այդ պահանջներին գոհացում տա կամ ուրիշ խոսքով՝ առաջարկված ծրագիրներից մեկն ու մեկը իրագործե։ Մենք միայն մի բացասական որոշում կարող ենք տալ. այդ պահանջներին գոհացում տվողը և նրանց համար ծրագիր մշակողը Թյուրքիան չպիտի լինի։ Նա ոչ կարող է և ոչ կուզենա հայերի պահանջներին գոհացում տալ. մեկին կխանգարե իր ներքին հոռի քաղաքականությունը, մյուսին իր անկարգ և անկանոն վարչական կազմը։

Մեր խոսքը թյուրքահայության պահանջների մասին է, որոնց հանդեպ մեզանում երկու վերաբերում կա։ Այդ երկու վերաբերումները ընդունում են թյուրքահայության պահանջի բովանդակ ծավալը, բայց տարբերվում են իրարից իրենց ծանրության կենտրոնով։

Հայ մտավորականության մի հոսանքը իր մեջ է առնում թյուրքահայության պահանջներն ընդգրկող բանաձևի մի մասը, հազիվ հպվելով մյուսին. երկրորդ հոսանքն ընդհակառակն։

Մեկը ծանրանամ է կյանքի, գույքի և պատվի ապահովության վրա. այդ է համարում հայոց հարցի ծանրության կենտրոնը. մյուսը կուլտուրական առաջադիմության հնարավորության վրա, անտես չառնելով և բանաձևի առաջին մասը։

Անկասկած, նրանք, որ առաջնակարգ տեղ են տալիս կյանքի, գույքի և պատվի եռյակ ապահովության՝ չեն ժխտում կուլտուրական զարգացման անհրաժեշտությունն ու նրա ապահովության կարիքը, բայց նրանք գերադասում են նախ մարմինը փրկել, հոգու փրկությունը հետագայի հարց համարելով։

Մյուսները ընդհակառակը, առաջնակարգ համարելով մարմնի փրկությունը, նույնքան արժեք են տալիս հոգու փրկության և աշխատած են հայության գործերին այնպիսի ընթացք տալ, որ մարմին ու հոգի փրկվին միանգամայն։

Երկու վերաբերումն էլ ահաբեկ մտքի արդյունք են. երկու կարգի մտածողների հայացքները խաչաձևում են իրար և ահաբեկվում սահմանի այս կամ այն կողմը տեսածից։ Մեկը տեսնում է կոտորած ու ավեր. մյուսը՝ կուլտուրական զարգացման արգելքներ, մեկը սարսափում է ազգի կորուստից, մյուսը՝ ազգի և ազգայնության։ Մեկը նայում է ներկա ճգնաժամին և տեսնում է թյուրքի և քյուրդի օրհասական սուրը հայ մարդու պարանոցին, մյուսը՝ թե այդ սուրը և թե մի