Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բառերն այսպիսով կարող են կշռի գալ մեր ց ունեցող բառերի և ձևերի հետ։ Այս տեսությունն արժեք ունի և օտար ց-երի համար։ Պետք է նախ վերականգնել ց–երի նախնական վիճակը և ապա միայն բառերն ու ձևերը համեմատել իրար հետ և գծել նրանց հոլովույթի ծիրը։

Բանասերի հուշագիր, պր․ Ա և Բ, Բեյրութ, 1937, էջ 1-17, 21-23
Ձիւն ձմեռն

Կ. Բրուգման մեր «ձիւն» բառը կշռում է մի շարք օտար բառերի հետ, որ «ձմեռն» են նշանակում (Տե՛ս՝ Gramm. Comp., էջ 165)։

Եթե օտարի «ձմեռը» մեզ համար «ձիւն» է դարձած՝ անհնարին չէ, որ մեր իսկ լեզվի մեջ այդ երկու բառերն արմատակից լինեն։

Ա. Մեյեն նկատում է, թե իսկապես «ամեն մի բառ իր պատմությունն ունի» (Introduction, էջ 14)։ Ես մտադիր եմ մեր «ձիւն» ու «ձմեռն» բառերի «պատմությունն անել» և ցույց տալ, որ նրանք արմատակից են։ Միաժամանակ ես պիտի պարզեմ մի քանի հարակից լեզվական երևույթներ։

* * *

«Ձիւն» բառի սեռականն է «ձեան», իսկ «ձմեռն» բառինը՝ «ձմերան»։ Ժողովուրդն արտաբերում է «ձմեռ», թեև բարդությանց մեջ պահում է «ձմեռն», օրինակ «ձմեռնամուտ»։ Աշխարհաբարի մեջ «ձմեռն» բառը տալիս է տարատեսակ սեռականներ, ձմեռվա, ձմեռվան, ձմռան, ձմեռան։ Հին բարդությանց մեջ այդ բառը մտնում է երկու ձևով, իբր «ձմեռն» և «ձմեր», այսպես ձմեռնական, ձմեռնային և ձմերական, ձմերային, ձմերոց։ Բառի բուն ձևն անշուշտ «ձմերն» է, ն-ի հարևանությունն է պատճառը, որ արմատական ր-ն դարձած է ռ։

Ի՞նչ են եղած «ձիւն» ու «ձմեռն» բառերի նախավոր ձևերը։ Մեր «ձմեռն» բառի «ձմ» զուգաձայնի մեջ անկասկած սղված է մի հին ձայնավոր։ Հիմնվելով օտար համարժեքների վրա, մենք կարող ենք ասել, թե այդ ձայնավորը եղած է մի վաղեմի ի. ( համ. հ. սլ. Zima., սնսկ. himas, լատ․ hiems, զենդ, Zima-): Ուրեմն մեր բառը կարող ենք վերականգնել իբր «ձիմեռն»։ ՎԵրջին ծածուկ վանկի մեջ թմրած է մի հին ձայնավոր, որ երևում է սեռականի մեջ և է ա։ Ռ-ին իր նախավոր արժեքը տալով մենք կարող ենք վերակազմել բառի հին ձևն իբր «ձիմերան»։ Այս