կործ-ան-ել» և սրանց նման բայերը։ Միայն թե դեռևս նախագրական շրջանում «ար-ան-ել» ձևն արդեն ամփոփված էր. մյուս երկուսը ամփոփվեցին հետագայում՝ դառնալով «հատ-ն-ել, մեռ-ն-ել». իսկ «կործանել» բայը դեռ շարունակում է տոկալ ժամանակի ծախիչ ուժին և մնում է անփոփոխ։
Այսպիսով «ձիմ-ի-ար -ձմեր» ձևը նույն արժեքն ունի, ինչ որ «ձիման» ձևը և հազարավոր հին բառերի ար բաղադրիչը նույնարժեք է ան բաղադրիչին։ Ինչպես «ար» արմատից ունենք «ար»-ան-ել-առնել, այնպես էլ «ան» ածանցից ունենք ան-ել.-անել։ «Անել» բայը զատ ձև է և ոչ թե «առնել» բայի մի ձևափոխությունը։ «Առնել» բայից է ծագած գավառական «էնել» բայը, որ լսում ենք ժողովրդական երգի մեջ.
Իմալ էնիմ, իմալ էնիմ,
Գեադուկ ձուն ա, շիվարեր իմ.
Այդ բայի հոլովույթի փուլերն են. ա՛ր-ան-ել.–ա՛յ-ան-ել.այ-ն-ել.- է-ն-ել.-է-նել։
«Ար» բաղադրիչով հազարավոր բառեր կան մեր լեզվի մեջ։ Նա ավելի հին է, քան «ան» բաղադրիչը։ Դեռևս շատ հին ժամանակ նա մաշված էր արդեն իբր իմաստասիրական արժեք և չէր գիտակցվում իբր «արար», այսինքն՝ անող։ Երբ հնագույն հայերը դադարեցին «ար»ը գիտակցել իբր «անող»՝ նրանք հին ձևերը նորոգեցին «ան» ածանցով, որի իմաստը որոշապես գիտակցում էին իբր «անող»։ Այդ շրջանում է «ձմեր» ձևը դարձել «ձմերան»։ «Ձմեր» ձևը, որ արդեն դադրած էր իբր «ձիմ-ի-ար» գիտակցվել, իր վաղեմի իմաստը տալու համար պետք է նորոգվեր։ Այդ նորոգումը կատարված է «ան»-ի կցումով հին ձևին։
Ժողովուրդն այսօր չի ասում «ձմեռն», այլ «ձմեռ»։ Այս ձևը կարելի է մեկնել ն-ի անկումով, որ պատահած է նաև նույնանման ուրիշ բառերի. հարսն-հարս. մատն-մատ. ոտն-ոտ և այլն։ Բայց կարծում եմ, որ այդ ձևին կարելի է ուրիշ մեկնություն տալ. ո՛չ թե համարել մի դասական ձև, որ կորցրած է ն-ն, այլ մի հին և ուրույն ձև, իբր մի տարբերակ հնագույն ձիմիար.–ձմեր ձևի։ Պետք է ենթադրել, որ հին ժամանակ մենք ունեցած ենք մեր քննած բառի մի նախավոր ուրիշ ձև, իբր «ձիմ-ի-արար», որ իր կազմությամբ նման է խաղաղարար, աղոթարար, ներկարար և այլ բառերին։ Շեշտը վերջընթեր վանկին զարկելով վերջին վանկի ձայնավորը պետք է սղեր և հին ձևն ամփոփելով դառնար «ձիմ-ի-ա՛րր», որից երկու ր-ի զոդումով պիտի առաջ գար «ձմեռ» ձևը։ Եվ ժողովուրդը չի ասում «ձմերուայ», այլ «ձմեռուայ»։ «Ձմեր» ձևի ր-ն գալիս է վաղեմի