Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ասղան», «թիթղան» ձևերը, որ անշուշտ, մի ժամանակ եղած են «ասեղան», «թիթեղան», ինչպես մեր «ձմրան» ձևն եղած է «ձմերան»։ Ուղղական և սեռական միևնույն հին ձևերն են, բայց տարբեր շեշտադրությամբ, որի պատճառով նրանք տարբեր կերպարանք են առած։

Ունինք ուրեմն՝

Ուղղակ. ձմե՛րան.–ձմեռն.

Սեռակ. ձմերա՛ն.–ձմրա՛ն։

Գալով «ձիւն» բառին՝ նրա սեռաականն է «ձեա՛ն»։ Մեր տեսության համաձայն, նրա ուղղականն ևս պետք է լիներ «ձեան», բայց մենք ունենք «ձիւն»։ Ինչպե՞ս մեկնել այս «հակասությունը» մեր բանաձևած օրենքին։

Ապացույցները թողնելով ուրիշ տեղի և ժամանակի՝ ես ասում եմ. ամեն անգամ, երբ երկու ձայնավորի միջև չքանում է մի բաղաձայն, նրա տեղը բռնում են յ–ն կամ ւ-ը, որ լծորդ են։

Այսպես վաղեմի «մա՛տար» և «հա՛տար» ձևերը դարձած են նախապես «մա՛յար» և «հա՛յար»։ Շեշտն առաջին վանկի վրա գալով՝ երկրորդ վանկերը սղած են և բառերը ստացած են «մա՛յըր» և «հա՛յըր» ձև։ Այսօր մեզ համար այդ բառերը մի վանկ ունին, իբր «հայր, մայր», բայց որ երբեմն հնչված են իբր մա՛յըր, հա՛յըր, երևում է «հա՛յր» բառի ժողովրդական արտաբերումից, երբ այդ բառը գործ է ածվում Տերունական աղոթքի համար, նա ասում է. «Հա՛յըր մեր» և ոչ թե «Հայր մեր»։ Այս և սրանց նման մի քանի շատ հին բառերի սեռականները - հոր, մոր - մեզ տանում են մեր լեզվի պատմության հնագույն շրջանը, երբ սեռական հոլովը կազմում էր ոչ թե շեշտի փոխադրությամբ, այլ արտաբերության տարբերությամբ, ուր ուղղականի յ–ն սեռականի մեջ հնչում է իբր ւ–:

Այսպես՝

Ուղղական հա՛յար, մա՛յար.– հայըր, մայըր.– հայր, մայր.

Սեռական հա՛ւար, մա՛ւար․ - հա՛ւըր, մա՛ւըր․- հոր, մոր:

Բաղաձայնների այս անկման շրջանին է, որ «մրջի՛ման» դարձած է «մրջիւան.– մըրջիւն» և ձի՛ման» դարձած է «ձիւն»։

Նույն երկու կիսաձայների միջոցով հին հայը տարբերում էր տեղ-տեղ անց. անկատար ժամանակի եզ. 3-րդ դեմքի կրավորականն ու ներգործականը, այսպես.

Ներգործակ. տեսանեյր․- տէսաներ.

Կրավորակ. տեսանելը.– տեսանիւր։

Ահա այս հնագույն հոլովական կարգով է փոխվում և «ձիւն» բառը, որ ինչպես տեսանք եղած է երբեմն «ձիման»։ Ահավասիկ զուգահեռը.