Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուղղակ. ձի՛ման.- ձիւան.- ձիւն.

Սեռական ձիմա՛ն.– ձի՛յան.– ձեա՛ն։

Այս ձևերի տարբերությունը «հայր-հաւր» ձևից այն է, որ այստեղ ոչ միայն լծորդ կիսաձայներն են իրար փոխարինում, այլև շեշտերն են տեղափոխվում։

Մյուս տարբերությունն այն է, որ մինչդեռ «հայր-հաւր» ձևերի մեջ ուղղականն է, որ յ ունի և սեռականն է, որ կազմված է ւ-ով, «ձիւն» բառի մեջ հակառակն է։ Բայց, որ երբեմն «ձիւն» բառն ևս ուղղականի մեջ ունեցած է յ, դրա ապացույցն է այդ բառի գավառական ձևը, որ է «ձին». «Ձինն էկել, դիզվել, սար ու ձոր բռնել էր», այսպես է սկսում Խ. Աբովյանն իր «Վերք Հայաստանին»։ Այս ձևը վերականգնելի է իբր մի վաղեմի «ձիյըն», որ յ-ն ձուլված է իր նախորդ ի–ի հետ և բառը դարձած է «ձի՛ն.– ձին»։

Այս ձևով կարելի է և պետք է մեկնել մեր «թիւն-թեան» վերջավորությունները. այսպես՝

Ուղղ. Գիտութիմա՛ն․- գիտութիա՛ն.- գիտութեան

Սեռակ. Գիտութիմա՛ն- գիտութիյա՛ն.- գիտութեան։

Ժողովուրդն արտաբերում է գիտու՛թին, ինչպես ասում է ձին։

Այսպիսով կարող ենք ասել, ամեն անգամ, երբ պատահում են իրար ի+յ+ա՝ մեզ տալիս են եա և ուր հանդիպենք եա, պետք է լուծել իբր ի+յ+ա։ Մեջընթաց յ–ն կարող է զանազան ծագումներ ունենալ, այդ հանգամանքը նշանակություն չունի եա բաղադրության կազմության համար։

* * *

Հիմա, որ պարզեցինք «ձիւն» ու «ձմեռն» բառերի վաղնջական կազմությունը և ձևաբանական հոլովույթը՝ կարող ենք դառնալ նրանց իմաստաբանական մեկնության։ Տեսանք, որ «ձիւն» նշանակում է «ձիմ» անող, իսկ «ձմեռն»–«ձիմ–ի» անող։ Ի՞նչ է «ձիմ» և ի՞նչ է «ձիմ–ի»։ Երկրորդ ձևի մեջ ի ածանցը նույն արժեքն ունի, ինչ որ վրացերենի անվանակերտ ի մասնիկը, այսպես թաւ–, պիր-ի։ Գլուխ, բերան և այլն։ Այդ ածանցով մենք ևս բազմաթիվ բառեր ունենք, ինչպես բար-, կար-ի, չար-ի (ք)։

Նկատենք, որ մեր լեզվի մեջ ձ, ծ, ց լծորդ են, այսպես ձի-ն– Ղարաբաղ և Գանձակ արտաբերում են ծի-ն. մաղձ-գավառական մախց. ձնգիմ-ծնկիմձլել, որ նշանակում է հողը պատռել, և ցել, ցելել (հմ. գրաբար ցելուլ), որ նշանակում է հողը հերկել, իսկ ցել=վարած հող, հերկ։ Այս հիման վրա «ձիւան.-ձիւն» կարող է մի արմատ լինել, որ ունենար