Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է պրոֆ. Ռ. Աբրահամյանի նորերս Թեհրան լույս ընծայած «Սայաթ -Նովայի տաղերը», որ արտատպություն է Գ. Հախվերդյանի հրատարակության և որին կցված է մի լրացուցիչ և վերստուգված բառարան։ Չունիմ ձեռքիս տակ և Սայաթ-Նովայի վրացերեն երգերի ժողովածուն, որ լույս է տեսած Թիֆլիս 1918 թ. և Գ. Լևոնյանի լույս ընծայած Սայաթ-Նովայի երգերը, որ լույս է տեսած Երևան՝ պետական հրատարակությամբ։ Ավելորդ է ասել, թե ձեռքիս տակ չունիմ նաև ոչ մեկ լրագրական հոդված Սայաթ-Նովայի մասին, նույնիսկ իմ գրածները Կովկասում։ Եվ արդեն հետազոտություն չէ, որ պետք է գրեմ, այլ գիտուններին նյութ, իսկ սոսկական ընթերցողին դյուրություն պիտի տամ Սայաթ-Նովայի երգերը լավ հասկանալու և, եթե հաջողիմ՝ խորապես ներապրելու։

Ամբողջական երկեր, հ. II, էջ 17-22
Ը. Տաղ

Դուն էն գըլխեն իմաստուն իս, խիլքդ հիմարին բաբ մի՛ անի,
Էրազումըն տեսածի հիդ մեզի մի հեսաբ մի անի,
Ես խոմ էն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի անի,
Թե վուր, գիդիմ, բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի անի։

Չկա քիզ պես հուքմի հեքիմ, դուն Ռոստոմի Զալ, թաքավուր.
Ասկըդ ասկերումն գոված, համ դուն իս գոզալ, թաքավուր.
Թե էսանց էլ սուչ ունենամ՝ գըլուխս արա՛ տալ, թաքավուր.
Մտիկ արա՛ քու Ստիղծողին՝ նահախ տիղ ղազաբ մի՛ անի։

Յարալուն հեքիմն էնդուր գ՛ուզե՝ դիղ տալու է, ցավ տալու չէ.
Քանի գուզե արթար ըլի՝ ղուլըն աղին դավ տալու չէ.
Դու քու սիրտըն իստակ պահե՛, յադի խոսկն ավտալու չէ.
Աստուծու սերն կանչողի պես դըոնեմեդ ջուղաթ մի՛ անի։

Ամեն մարդ չի կանա խըմի իմ ջուրն՝ ուրիշ ջըրեն է.
Ամեն մարդ չի կանա կարդա իմ գիրըն՝ ուրիշ գրեն է.
Բունիաթս ավազ չիմանաս՝ քարափէ քարուկըրեն է.
Սելավի պես՝ առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի՛ անի։