Այս էջը հաստատված է
այդ ուսումը կավանդվի մայրենի լեզվով և մեր դպրոցների դասաբաշխման համեմատ։
Առարկաներ | Դասարաններ |
---|---|
Հայոց լեզու | 123456 |
Թվաբանություն | 666666 |
Պատմություն, բնագիտություն, աշխարհ, առողջապահ. գիտ. | 446633 |
Երգեցողություն | 222222 |
Նկարչություն | 333333 |
Ձեռքի աշխատանք | 444679 |
Մարմնամարզ | ամեն օր կես ժամ |
24 24 23 30 30 32 |
Դպրոցական հիշյալ կարգը և ավանդվելիք առարկաների ցանկը պետք է լինի հանրային կրթության նպատակը, որից թերևս կյանքի բերումով ստիպված լինեն ինչ-ինչ շեղումներ կատարելու։ Համենայն դեպս օրինական ուժ պետք է տալ տարրական կրթության այդ կարգին։
Այս նկատումներով խնդրում եմ ընդունել և Պառլամենտի հավանությանն առաջարկել սրանց կից օրինագիծը։
Հանրային կրթության և արվեստի
մինիստր
Դիվանապետ
ՀԱԱ, ֆ. 199, ց. 1, գ. 98, թ. 98
12 սեպտեմբերի 1919 թ.
Հայ արվեստի զարգացման հիմունքները դնելու և արվեստի բարիքը հանրությանը բաշխելու դիտումով Մինիստրությունս մտադիր է արվեստի մյուս ճյուղերին զուգահեռ ու հավասար զարկ տալ և նկարչության ու քանդակին։ Առաջին նվագ անհրաժեշտ է ունենալ մի վարժարան, որ