մեզ մատակարարեր նկարչության և ծեփի (лепка) դասատուներ, ինչպես և այդ առարկաներն ավանդեր ցանկացողներին։
Այս գործի կազմակերպության մեջ Ընկերությունդ կարող է մեծապես նպաստել Մինիստրությանս։ Կխնդրեի պատրաստել մի ծրագիր նկարչության և ծեփի բացվելիք վարժարանի համար և Ձեր դիտողություններն այդ արվեստների տարածման մասին մեզանում՝ հաղորդել ինձ գրավոր։
Ձեր գրության մեջ ցանկալի էր պատասխան գտնել հետևյալ հարցումներին. 1) Հնարավո՞ր է մեր առձեռն ուժերով այդպիսի մի վարժարանի հիմունքը դնել. 2) Քանի դասատու և որքան ծախս կպահանջվեր առաջին տարին և ինչ հոդվածներով (դասատու, գործիքներ, շենք, դիվան, տնտեսական և այլն ծախսեր). 3) Քանի տարվան ուսում պիտի ավանդել, ինչ առարկաներ և քանի ժամով։
Ծրագրի մշակության ժամանակ կխնդրեի միշտ նկատի ունենալ այս ձեռնարկության հիմնական նպատակները, որ երկու են.
1) Նպաստել հայոց ազգային արվեստի զարգացման 2) Պատրաստել ծեփի և նկարչության դասատուներ։
Հուսով եմ, թե ընդփույթ պիտի ջանաք մշակել խնդրածս ծրագիրը և Ձեր գրավոր զեկուցումը շուտով հասցնել ինձ։
Մինիստրների խորհրդին
Թատերական գործի կազմակերպությունը բանավոր հիմքերի վրա դնելու համար անհրաժեշտ է հիմնել թատերական վարժարան (ստուդիա), որ հանրապետությանս մատակարարեր կիրթ դերասաններ։ Այդ ճամփով հնարավոր է միայն փրկել թատրոնն անկումից և հասնել մինչև արվեստի բարձունքը։ Վերջին տարիները Կովկասում, բայց մանավանդ Պոլսում երևացել են թատերական թարմ ուժեր, որ կարող են կենդանություն բերել մեր բեմին, եթե խնամվեն, ստանալով հատուկ թատերական կրթություն։
Այս նպատակով մտադիր եմ երկու հմուտ դերասան ուղարկել Պոլիս, մեկը թեմական արվեստի դասավանդման, մյուսը ծայնի կանոնավորման,