Այս էջը հաստատված է
| 3 դասագիրք | 50 ռ. |
| 12 տետր | 36 ռ. |
| 3 մատիտ | 12 ռ. |
| 2 գրչակոթ | 8 ռ. |
| 18 գրչածայր | 18 ռ. |
| 1 նկարչ. տետր | 7 ռ. |
| 1 թանաքաման | 3 ռ. |
| թանաք | 6 ռ. |
| 140 ռ. |
Նկատի ունենալով, որ միջնակարգ դպրոցի ամեն մի աշակերտին դասական պիտույքներով ապահովելը կնստի 300 ռ. տարեկան.
| 6 դասագիրք | 150 ռ. |
| 24 տետր | 72 ռ. |
| 4 մատիտ | 16 ռ. |
| 2 գրչակոթ | 8 ռ. |
| 24 գրչածայր | 24 ռ. |
| 2 նկարչ. տետր | 14 ռ. |
| 1 թանաքաման | 3 ռ. |
| թանաք | 13 ռ. |
| 300 ռ. |
Եվ հաշվելով, որ 200 աշակերտ իբրև ազատագրության կռվին զոհ գնացած անձանց զավակներ, կարիք կզգան նպաստի, կպահանջվի 300 ռ. X 200 = 60.000 ռ – ընդամենը – 200.000 ռուբլի։
Հանրային կրթության և արվեստի
մինիստր
Դիվանապետ
Օրինագիծ
15 մանկապարտեզ բանալու և այդ նպատակի համար Հանրային Կրթության և Արվեստի Մինիստրության անունով 222000 ռ. վարկ բանալու մասին։
Հոդ. 1. Թույլ տալ Հանրային Կրթության և Արվեստի Մինիստրության բանալ 15 մանկապարտեզ։
Հոդ. 2. 15 մանկապարտեզի ծախսերը հոգալու համար Հանրային կրթության և արվեստի մինիստրության անունով բանալ վարկ 1) 45000 ռ. դեկտեմբեր ամսվա ընթացիկ ծախքը հոգալու համար, 2) 177000 ռ. միանվագ ծախքերը հոգալու համար։
Մինիստր նախագահ
Հանրային կրթության և արվեստի մինիստր