Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Մի քանի խոսք Թ. Հ. Հ. Ը. մասին

Հայտնի է, որ մեր աղջիկները սկզբնական կրթություն ստանալով ծխական դպրոցներում, միջոցներ չունեն իրենց ուսումը շարունակելու որևէ ուրիշ միջնակարգ, չեմ ասում բարձրագույն հաստատության մեջ, ինչպես մեզ հայերիս համար թեմական դպրոցներն են։ Ճիշտ է՝ ավարտողների մի շատ փոքր մասը մի կամ երկու տարի պատրաստվելով մտնում է իգական գիմնազիոնը կամ պրոգիմնազիոնը, սակայն այդ մտնելը մեծ ծախսեր է պահանջում, ուրեմն դրանից կարող են միայն հարուստ վաճառականներ ու լավ ռոճիկ ստացող պաշտոնյաների աղջիկներն օգտվել, այս մեկ, և երկրորդ՝ օգտվողները մեծ մասամբ այն տեղացիները կլինեն, ուր կա իգական գիմնազիա կամ պրոգիմնազիա, իսկ հայտնի է միևնույն ժամանակ, որ այդ հաստատությունները մեր շատ քիչ գավառական քաղաքներում կան։

Ասածիցս հետևում է, որ գավառական քաղաքների, լինեն դոքա թե՛ գիմնազ և պրոգիմնազ ունեցող, թե՛ չունեցող միևնույն է - սկզբնական դպրոցներում ուսումն առած աղջիկները մեծ մասամբ զրկված են ուսում շարունակելու միջոցներից մասամբ չունևորության պատճառով, իսկ գյուղերում ծխական դպրոցներն ավարտած բոլոր աղջիկները զրկված են իրենց ստացած ուսումը գործադրելուն նպաստող բոլոր բարեհաջող պայմաններից։

Այս վիճակի մեջ միայն աղջիկները չեն, <համարյա> գյուղերում սովորող բոլոր երեխաները և թեմական դպրոց ունեցող քաղաքների սկզբնական ուսումնարանում սովորողների մեծ մասը անկարող է շարունակել յուր ուսումը - գյուղերից և ունևորների, իսկ թեմ <ական> դպրոց ունեցող քաղաքներից միջակ և մասամբ ստորին դասի երեխաներն են ուսանողների մեծ մասը կազմում։ Մնացած աշակերտների ահագին մեծամասնությունը զուրկ է առաջ գնալու միջոցներից։

Երբ չկան ուսումնարաններ և նպաստող հանգամանքներ, որոնց շնորհիվ չառաջադիմելու դատապարտված է մատաղ սերունդը համարյա ամբողջապես, մնում է դրա առաջն առնել ուրիշ միջոցներով, որոնք բավականություն տան թե՛ ժամանակի և թե՛ այդ միջոցներից օգտվողների պահանջներին։ Ընթերցանության սեր ու պահանջ զարթեցնելուց ավել առ այժմ մենք ոչինչ չունենք, դեռ գյուղերում, նույնիսկ երկար ժամանակ դպրոց ունեցած գյուղերում չկա ինտելիգենցիա, այնքան պատրաստություն ունեցող, որ կարողանա <գիտակցորեն>