Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է և կարող են խորացնել աշակերտները։ Ինքնազարգացումն ևս չի կարող առանց ծրագրի և սիստեմի յոլա գնալ, դոքա պիտի առաջ գան նախ՝ այն նպատակից, որին հետևում է նա, և երկրորդ՝ այն կապից, որ ունեն իրար մեջ զանազան գիտություններ, որոնք ամենամեծ հաջողությամբ և ամենամեծ օգուտով կարող են իրացվել միայն հայտնի հետևողականությամբ, բայց բանն այն է, որ ինքնազարգացման դեպքում այդ տեսակ ծրագրի և սիստեմի հարցը բավականին դժվարանում է։ Նախ՝ ուսումնարանական զարգացման կազմակերպությունը հին բան է, որ ունի յուր պատմությունը....