Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1902 թ. դեկտեմբեր 6
Ս․ Պետերբուրգ

Ավո ջան.

Նամակդ ստացել ենք վաղուց, պատասխանն ուշացնելը ոչ մի խելքը գլխին արդարացում չունի. էսօր-էգուց գցելով՝ այստեղ հասանք։

Նախ գործի մասին․ խոսեցի պուշկինյան տպարանի հետ. 200 երեսնոց գիրքը միջակ դիրքով, Բուդուղյանի վերջին գրքի «Սիֆիլիս» թղթով (լավ թուղթ է) և տպարանի ունեցած բոլոր զարդարանքներից, շաբկանկարներից օգտվելու իրավունքով կարժենա՝

16 էջը եթե 1000 օրինակ տպվի ․․․․․․․․․․․․․․․․․ 20 ռ.

-//- 2000 -//- ․․․․․․․․․․․․․․․․․ 15 ռ.

-//- 3000 -//- ․․․․․․․․․․․․․․․․․․․․ 13.50

Տպարանն իր վրա է առնում և առաջին երկու սրբագրությունը։

Չգիտեմ հարմար գտար այս պայմանները, թե չէ, բայց կուզեի, որ շուտով մի քիչ ավելի մարդավարի ու լավ լույս տեսներ բանաստեղծություններդ. սպասում եմ։

Գալով ապրելուդ, այսքան կասեմ, որ ամենահամեստ և առողջապահության հետ չսակարկող ապրուստի համար այսպիսի բյուջե է հարկավոր.

սենյակ ծառայի վարձով - 16-18
ճաշ - 12-13.50
թեյ և մանր ծախք - 6-7

այսինքն՝ 34-38.50 ռ. առանց հագուստի, գրքի, թատրոնի և այլն։

Թեև ավելի աժան էլ կարելի է ապրել, բայց դե 5-6 ռ. կարելի է ապրել. ես ապրում եմ 30 ռ. բայց ընկերով եմ. երբ մենակ էի 40 ռ. էի ծախսում։ Ինչ խոսք, որ ամենամեծ ուրախությամբ կընդունի մեր զույգը քեզ պես մի լավ բոսյակի. դու էլ որ գաս - Դերենիկը կլինի պակաս, որ մեր թիվը գոցվի. կարող ես՝ եկ, բա դու ի՞նչ գործ կարող ես գտնել, կամ առհասարակ ի՞նչ գործի ես ընդունակ, որ մեծ-մեծ էլ գրել ես նամակում. միջոցներ գտիր ու մի կերպ քեզ գցի այս կողմերը, կամ թեկուզ արտասահման, որ ավելի լավ կլինի. մի քիչ նստի ու պարապի։ Այստեղից գրքեր ուղարկել հազիվ թե կարողանանք, վասն դրամական ինչ-ինչ նեղութեանց։

- Օհանեսը գովքով էր խոսում յուր նամակում քո վերջին ոտանավորների մասին, որ սակայն ես չեմ տեսել. Մուրճ ձեռք չեմ գցում, շատ որ աշխատեմ, կարող եմ, բայց դե միտքս ուրիշ տեղ է։ Եվ այդ ուրիշ տեղն է իսկապես, որ նամակիս նյութը պիտի կազմած լիներ. ահա ինչ եմ