Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևույթին ձեր գալը չի հաջողվելու։ Գուցե լավն այդ է առայժմ։ Այնպիսի սոսկալի փոթորիկներ կան բոլոր ծովերի վրա, որ այս քանի օրը նավեր դուրս չեկան նավահանգստից. մի երկուսը փորձեցին դուրս գալ, փոթորիկը դուրս մղեց և զարկելով նավահանգստի քարափին՝ վնասեց։ Ես ինքս մնացի անորոշ կացության մեջ, զրկված ամեն հարմարությունից, մի անպիտան փոշոտ սենյակի մեջ, սպասելով, թե ուր որ է կգաք։ Քո բաց նամակը, որ ստացա ժամանակին, ինձ տրտմեցրեց։ Անմիջապես <դիմեցի> ուր պետք է, և հարկ եղած հրահանգներն ուղարկել տվի Մոսկվա, բրիտանական հյուպատոսին, որ ձեր անձնագիրը վիզե անեն։ Այս մասին հեռագրած են քեզ մի օր հետո։

Այս մասին այլևս կասկած չունիմ, քանի որ հեռագրի փողը 12 ռ. 50 կ եկան ստացան 21/XII ամիս։

Պետք էր ստուգել, թե հեռագրա՞ծ են իսկապես։ Գործի ծանոթ մարդիկ ասին, ստուգելն ավելորդ է. իհարկե հեռագրած են. ես էլ այդ հիման վրա հեռագիր ուղարկեցի քեզ. մի 7-8 օրից հետո ինձ կանչեցին. պարզվեց, որ չեն հեռագրել դեռևս։ Նորից խոստացան հեռագրել Մոսկվա, այս անգամ ես ստուգել տվի և պարզվեց, որ իրոք հեռագրել են։ Շատ էի վախենում, որ դու իմ հեռագրի հիման վրա կդիմես Մոսկվա և քեզ նորից կպատասխանեն, թե հրահանգ չունեն։ Հուսով եմ, սակայն, որ թե քո դիմումը և թե այստեղի հեռագիրը միաժամանակ կհասնեն Մոսկվա և այս անգամ կստանաս վերջին վիզեն և հունաց դեսպանին ցույց տալով՝ նրա վիզեն ևս կապահովես։ Դրամի մասին էիր գրել, ես արդեն մտադիր էի ուղարկել, բայց մինչև օրս դրամ չեմ ստացել։ Հոկտեմբեր ամսվա ստացածով ապրել մինչև այսօր և պարտք վճարել։ Նոյեմբերը դեռ չեմ ստացել, որոշել եմ՝ ստանամ թե չէ՝ անմիջապես ուղարկել քեզ։ Ես քեզ պարտք եմ սեպտ. հոկտ. նոյեմբ. և դեկտեմբ - առաջին երկու ամսվանը կուղարկեմ հենց որ ստանամ։ Խոստացաք գալ, ես էլ նամակ չգրեցի, որ դրամն իբր ուղարկեմ՝ հետո նամակ գրեմ, բայց չկատարվեց, դրամական մեծ նեղություն կա երկրի մեջ և մեր գործերում։ Այսօր շտապում եմ նամակս գրել, որ եթե վաղը նույնպես դրամ ուղարկել չկարողանամ, գոնե նամակս ուղարկեմ, որ իմանաս, թե դրամ գալու է։ Միայն ի սեր աստծո նեղ ապրեք և խնայողությամբ ծախսեք, քամված եմ արդեն, սնունդս պակասեցրել եմ, որ կարողանամ թե քեզ ուղարկել, թե ապրել մի կերպ և թե պարտք տալ։ Այսօր արդեն 40 ոսկի պարտք ունեմ։ 30-ը ամռան ծախս է և 8-10-ը վարժարանին եմ պարտք։ Եղած չեղածը ճամփու ծախսի համար ուղարկեցի, այն էլ այսպես եղավ։ Մի կողմից պետք է պարտք տալ, մյուս կողմից մտածել գալիք ծախսերի մասին։ Կարող