Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայ գրականության պատմության և գրաբարի դասախոս էր: Առանձին հետաքրքրություն է ներկայացնում «Կրթության գործը գաղութներու մեջ» ծավալուն հոդվածը, ուր սփյուռքյան իրականությանը համարժեք կրթության կազմակերպման լուծումներ է առաջարկում:

ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ Թ.Հ.Հ.Ը. ՄԱՍԻՆ

(էջ 318)

Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերության մասին այս հոդվածը, որ պահպանվել է Նիկոլ Աղբալյանի կրտսեր որդու՝ Ռուբենի փրկած թղթերում, ինչպես կնկատի ընթերցողը, ոչ այնքան հրատարակչական ընկերության մասին է, որքան աղջիկների կրթության և ինքնազարգացման միջոցների մասին։ Երկծալ թղթերից մեկի վերևի եզրերը քայքայված են, որի պատճառով՝ առաջին նախադասությունները գրեթե անընթեռնելի։ Մի խոսքով՝ հոդվածը թերի է, նաև անավարտ, տեղ-տեղ՝ անընթեռնելի։ Բայց նկատի առնելով քննարկվող հարցերի հետաքրքրությունն ու կարևորությունը, որոնք պատկերացում են տալիս երիտասարդ մանկավարժի մտահոգությունների մասին, նպատակահարմար գտանք զետեղել «Ընտրանի»–ում։

Այս բաժնի պաշտոնական գրությունների մեքենագիր օրինակները գտնվում են ՀՀ ազգային արխիվի համապատասխան ֆոնդերում՝ 199 և 207։

ՆԱՄԱԿՆԵՐ

Սիրելի մայրիկ!

(էջ 325)

Մոր (Բարբառե Քալանթարյան - Աղբալյանց) և հոր (Պողոս Աղբալյանց) մասին հուշագրական համառոտ նշում է արել «Սայաթ-Նովայի հետ» աշխատությունում։ Տես՝ «Ընտրանին», էջ 26 և 28։

Առաջին անգամ տպագրվել է Ն․ Աղբալյան, «Նամակներ ․․․» ժողովածուում, էջ 21։

Հարգելի պ. Ավետիք

(էջ 326)

«Մուրճի» խմբագիր Ավետիք Արասխանյանն է։ Ուսումը շարունակելու նպատակով Ադբալյանը թողեց ամսագրի խմբագրությունը, բայց փոխադարձ համակրությունն ու թարեկամությունը պահպանել են մշտապես (տես՝ ԳԱԹ, Ն․ Աղբալյանի ֆոնդ, գ․ 68։ Աղբալյանի հոդվածները Արասխանյանի մահվան կապակցությամբ, Հորիզոն, 1912,№№ 267, 268, 272)։

Առաջին անգամ տպագրվել է Ն․ Աղբալյան, «Նամակներ․․․» ժողովածուում, էջ 23-24։


Սիրելի Օհաննես

(էջ 326)

Մեծանուն բանաստեղծ Հովհ. Թումանյանն է։

Աղբալյանը Վերնատան անդամ էր, Թումանյանի գլխավորած Կովկասի հայ