Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նարեկացին կարդացած լիներ Կորյունի գործը։ Բայց մակաբերումը մեծ արժեք չունի գրականության պատմության մեջ. կարևորը անհերքելի հետքերն են։ Նույն Ստեփանոս եպիսկոպոսն է, որ հատուկ գրությամբ խնդրած է Գ. Նարեկացուց գրել Ապարանից Խաչի Պատմությունը, որ և կատարած է, կցելով իր գրության երկու ներբողյան, մեկը՝ Խաչի, մյուսն Աստվածածնի մասին։

Ապարանից Խաչի Պատմության մեջ Գ․ Նարեկացին խոսում է Դավիթ անունով մի եպիսկոպոսի մասին, որ Մոկաց աշխարհում մեռած էր սուրբի հռչակով։ Այդ սուրբի եղբոր թոռն էր հիշյալ Ստեփանոս Եպիսկոպոսը, որի մասին գրում է, թե նույն երանելի Դավիթ եպիսկոպոսից ստացած էր իր ուսումը և նրա «աստվածամերձ» ձեռքով ձեռնադրված էր և վանականների վերակացու կարգված։ «Որ անոր (այսինքն Դավթի) նմանութիւնը նկարագրեց իր անձի մէջ՝ գեղեցկապէս հետեւելով իր նախնիներին»։ Եվ շարունակում է. «Իսկ ի դատումն ընտրութեան վարժից՝ առաքելագէտ և մարգարէածանօթ և աւետարանաժառանգն գիտութէանց և այլոց բազմաց սոփեստից վայելչապէս համբուրիւ պատահեալ»[1]։ Մեր հին մատենագրության մեջ սոփեստ կոչվում են այն վարդապետները, որոնք ծանոթ էին արտաքին գիտությանց և իմաստասիրական գրականության։ Նարեկացին ուզում է ասել, թե Ստեփանոս Եպիսկոպոսը ոչ միայն ծանոթ էր Ս. Գրքին (Ավետարան, Գործք և Թուղթք Առաքելոց և Մարգարեներ), այլև պատահած էր «համբուրիւ», այսինքն կարդացած էր սիրով թազմաթիվ ուրիշ սոփեստների գործերը։

Հայոց, Վրաց և Աղվանից գրերը հորինելուց հետո Ս. Մաշթոց անցնում է Աղվանից աշխարհ, տեսնում է երկրի Երեմիա եպիսկոպոսին և Արսվաղե թագավորին, որոնք սիրով ընդունում են նրա առաջարկը մանուկներ հավաքելու և նոր դպրությամբ կրթելու։ Երբ աշակերտները հավաքվում են, Երեմիա եպիսկոպոսը շտապով (վաղվաղակի) ձեռնարկում է Ս. Գրքի թարգմանության, «որով անդեն,– գրում է Կորյուն,– յական թօթափել վայրենամիտ եւ դատարկասուն և անասնաբարոյ աշխարհն Աղւանից մարգարէագէտք եւ առաքելածանօթք եւ աւետարանաժառանգք լինէին եւ ամենայն աւանդելոցն Աստուծոյ ոչ իւիք անտեղեակք[2]։

Ընդգծածս բառերը, որ Կորյունին հատուկ են և իր իսկ բարդածն են,

  1. Գ. Նարեկացւոյ երկրորդ մատեան ճառից, էջ 14-15։
  2. Կորիւն, Վարք Մաշթոցի, Երուսաղեմ, 1930, Էջ 43 . «որով ակնթարթի մեջ վայրենամիտ, դատարկասուն և անասնաբարո Աղվանից աշխարհը դառնում է. մարգարեագետ, առաքելածանոթ և ավետարանաժառանգ և Աստծո ամեն ավանդածներին ոչ անտեղյակ»։