Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կոնկրետ կիրառությունները ներկայացնող գլուխներ ու հատվածներ։ Մեկ-երկու հոդված, թեկուզ սևագիր կամ Աղբալյանի ոճին ոչ շատ հարազատ («Մի քանի խոսք Թ. Հ. Հ. Ը. մասին», «Անգլիական կապիտանը չգիտե...»), որ ելույթների արձանագրային-լրագրային հրապարակումներ են, ընդգրկվել են արծարծած հարցերի կարևորությունը նկատի ունենալով։ Որոշ նյութեր էլ դուրս մնացին մեր գրադարաններուն համապատասխան պարբերականների բւսցակայության պատճառով։ Ձգտումը եղել է հնարավորինս համակողմանի ներկայացնել հարկադիր մոռացությունից վերադարձողի կերպարը։

Հոդվածների հերթականությունը որոշ բաժիններուն ըստ քննվող շրջանների ու հեղինակների ժամանակագրության, այլ դեպքերում՝ ըստ գրվելու ժամանակի։

Նյութերի գգալի մասը մամուլի էջերից, մեկ-երկուսն էլ արխիվներից ժողովածու են փոխադրվում առաջին անգամ։ Անընթեռնելի, դժվար ընթեռնելի բառերը և կազմողի նշանակած վերնագիրները առնվել են սուր անկյունների մեջ։ Կատարվել են ուղղագրական աննշան և որոշ կետադրական ուղղումներ։

Հոդվածի վերջում նշվում է աղբյուրը, որտեղից քաղված է։ Մի քանի հապավումներ. ԳԱԹ - Գրականության և արվեստի թանգարան, ՀԱԱ - Հայաստանի ագգային արխիվ, ՀՀԿՄՄ - Համազգային հայ կրթական և մշակութային միություն։