Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի, քան աստվածաբան. և սկսավ հետազոտել մեր առասպելները Մ. Խորենացիի Պատմության մեջ և մեր նոր լեզուն (բայի ժամանակները, հայցական հոլովը), ինչպես և գրել՝ Ուրվագծեր հայ գրականությւսն (Հ. Հովհաննիսյան)։ Հայ առասպելներու հետազոտությունը ան կատարած էր համեմատական եղանակով, զուգադրելով մերը գերմանական, հնդկական, սկանտինավյան և ռուս առասպելներուն, իսկ իբր մեկնություն հետևած էր տիրող տեսության, որ բնության Երևույթներուն անձնավորումը կհամարեր առասպելները։ Հայոց ագգային վեպի հետքերով մտավ հին գրականության մեջ և գտավ նոր և ընդարձակ վեպ մը - Պարսկահայ պատերազմներու վեպը, որոնց անդրադարձումն էին Փավստոս Բյուզանդացիի և Հովհ. Մամիկոնյանի պատմական գործերը։ Այս նոր վեպի հետքերով ան մտավ հայոց միջնադարյան գրականության մեջ. որոշեց Գ. Նարեկացիի կատարած գրական հեղաշրջման բնույթը և հասավ Սասունցի Դավթի վեպին պատմական ակունքներուն։ Մեկ կողմե իբր դասատու հայոց գրականության, մյուս կողմե իբր հետազոտող ժողովրդական ստեղծագործության՝ չափեց հայոց բովանդակ գրականության պատմությունը լայնքին ու երկայնքին, և մշակեց հայոց գրականության պատմություն, որուն քանի մը դրվագները լույս տեսան մամուլի մեջ (շարականներու մասին, Նարեկացիի, Մխիթարյանց բանաստեղծության, Հ. Միրզա Վանանդեցիի և այլոց մասին)։ Ճեմարանի տեսուչ էր Կ. Կոստանյան, մասնագետ միջնադարյան տաղերգուներու. երևցած էր Կոմիտաս Վարդապետը հայ բնիկ երաժշտական որոնումներով ռամկական երգին մեջ - Մ․ Աբեղյան գործակցելով անոնց՝ մեկ կողմե ուսումնասիրեց միջնադարյան բանաստեղծությունը, մյուս կողմե՝ ռամկական երգը. և Կոմիտասի հետ հրատարակեց «Հազար ու մեկ խաղ» տետրակները ռամկական նոր բանաստեղծության։

Թարթափելով հին գրականության ոլորտին մեջ՝ ան մասնագիտացավ իբր բանասեր և իր հմտության ենք պարտական Մ. Խորենացիի պատմության գիտական հրատարակությունը՝ ձեռագիրներու ուսումնասիրությամբ և ուշադիր համեմատությամբ։

Հայաստանի համալսարանի հիմնարկությամբ՝ հայագիտությունը նոր և աշխարհիկ կենտրոն մը ունեցավ։ Մ. Աբեղյան արդեն հասունացած էր իբր գիտուն, հասած էր համադրության ժամանակը։ Արդեն պատրաստ ուներ ընդարձակ ուսումնասիրություն մը հայոց տաղաչափության մասին, ասիկա կարգավոր համապատկեր մըն էր հայ բանաստեղծության տաղաչափական իրացումներուն, հնագույն շրջանեն