Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սունդուկյանը վերջին բարևով դիմում է «ազգին», նա չի ասում «մնաս բարև, իմ հայրենիք»։ Նա գիտե, որ հայը սեփական հայրենիք չունի։ Դրա համար կցում է և իր մաղթանքը, որ տենչ է միանգամայն, և ցույց է տալիս այն քաղաքական համոզումները, որ սքանչելի ծերունին ուներ իր հոգու խորքում՝ «Աստված վաթանիդ արժանի անե»... Մի նոր թել ևս, որ կապում է նրան մեր 60-ական թվականների ազգային և հայրենասեր ուղղության։

Վերջին գիծը, որ շատ ուշագրավ է այս «Կտակի» մեջ, Սունդուկյանի դիմումն է «սիրելի մարդկանց», ինչ ցեղի, ազգի և հավատի էլ նրանք պատկանեն։ Այս դիմումը խորապես ազգային է և անհունապես թանկագին։ Մեր ժողովուրդը իր սրտի խորքում չի ունեցել և չունի ոչ մի ատելություն դեպի որևէ ժողովուրդ, մինչև իսկ իր հարստահարիչները։ Լավ է, թե վատ այս գիծը, այդ չէ կարևորն այս վայրկյանին, բայց դա մի հատկորոշ գիծ է և չափազանց ազգային։ Սա այն գիծն է, որ դատապարտվել է շարունակ իբր «օտարասիրություն»։ Հայը լավ մարդն է որոնել ամեն տեղ, «սիրելի մարդը» և նրանց հետ է կապվել սրտանց։ Մտավորական դասն ապրել է երբեմն ատելության, քենի և ոխի զգացումներ։ Բայց ժողովուրդը միշտ բարյացակամ ու համակիր է եղել դեպի ամեն ազգ ու ժողովուրդ։ Եւ այդ համբերատար, լայն ու անկեղծ գիծն է մեր ժողովրղի, որ խոսում է նրա լավագույն զավակներից մեկի սրտում և «Կտակի» մեջ։

«Կտակը» մի վերջին վրձին է քաշում Սունդուկյանի հոյակապ նկարին և կենդանագրում մեր սրտում մի ճշմարիտ հայ, հավատարիմ իր ժողովրդի բնավորության լավագույն և հիմնական գծերին, որոնց գիտակցել է իր հոգում և արձանացրել թե «Կտակի» և թե իր երկերի մեջ։

Հորիզոն, 1913, № 59


Րաֆֆի

Այսօր լրանում է Րաֆֆու մահվան 25-ամյակը և ամեն գիտակից հայ ակամա անդրադառնում է Րաֆֆուն և իր գործին։ Քառորդ դար առաջ հայ մտավորական դասը և ժողովրղի մի ստվար բազմություն՝ վերևից թափվող անձրևի տակ՝ դեպի հավիտենական հանգիստն էր առաջնորդում այն մարդու դին, որ Արծրունու կողքին՝ մտքերի երկրորդ հզոր իշխանն էր հայ գրականության ոլորտում։

Քառորդ դար է անցել այդ մեծ հայի և նշանավոր հեղինակի մահից