Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ հանկարծորեն՝ պարզ ու աննսեմ
Ես իսկ զգում եմ, տեսնում եմ ահա-
Տիեզերքը ողջ մի մեծ անհուն զանգ
Եվ հոգիս նրա լեզվակը վսեմ...
Եվ հրաշքներով վեհ լռության մեջ
Տիեզերքն անծիր ղողանջում է խոր.
Եվ իմ հոգումն է, իմ հոգին է այն
Որ ղողանջում է– Ես մարգարե եմ...

Եվ բանաստեղծը գահավիժում է դեպի «գորշ ու հարթ» զանգվածը, դեպի ամբոխը

Նրան խայթելու և քարոզելու
Ե՛վ արտասվելու, և՛ այրվելու...

Եվ նա զայրագին խոսում է նյութապաշտ ամբոխին.

Ես ձեզ ասում եմ. կգա ոգու սով Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ. Կընկնեք մուրալու հափրած որկորով, Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։ Լրբենի ծաղրով արհամարհեցիք Ոգու վառ զեղմունք - միտք ու երազանք, Նյութի տաճարում արբած պարեցիք Մոռացած անմահ անհունի տենչանք։ Դո՛ւք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ, Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով Եվ մուրացկի պես փշրանքի համար Ծարավ ու նոթի՝ կանցնեք ծովե ծով։

Եվ հոգու աչքով կտեսնե նաև մարգարեի վախճանը մեր բիրտ աշխարհում։ Երազին մեջ կթվի, թե զինքը կտանին կախելու՝ տատասկե պսակը ճակատին...

...Եվ խոսքս մուրճ էր և խոսքս հրդեհ
Ես փշրում էի սրտերը մարդկանց.
Եվ խոսքս մուրճ էր և խոսքս հրդեհ
Ես այրում էի սրտերը մարդկանց։

Ինձ տանում էին դեպի կախաղան
Սվինների տակ զինավառ զորքի