հանդիսացավ 1988թ. փետրվարի 20-ը, երբ արցախահայությունը միանգամայն սահմանադրական եղան ակով բարձրացրեց մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու հարցը։ Սա մի փոքրիկ կայծ էր, որը սակայն շատ արագ՝ նույն օրն իսկ հրդեհ առաջացրեց, որը բոցավառեց, փոթորկեց հայության սրտերը։ Եւ ոչ միայն Հայաստանում, այլեւ ի սփյուռս աշխարհի։ Այդ հրդեհը շարունակվում է մինչեւ օրս։ Օտար կամ կողքից սոսկ դատողություններ անող մարդու համար այս ամենը կարող է եւ անսպասելի համարվել, սակայն Շարժումը պատմության ընդհանուր տրամաբանության անխուսափելի փուլն էր։
― Այսինքն՝ արցախյան հիմնահարցը փաստորեն առիթ հանդիսացավ պատմական անարդարության դեմ ընդվզելու, ողջ ազգի իրավունքները պաշտպանելու համար։
― Այո, առիթ, քանզի միայն Արցախի ոտնահարված իրավունքի խնդիրը չէր դրված այս շարժման ակունքներում, այլ ողջ հայ ժողովրդի իրավազրկության հարցը։
Շարժման համաժողովրդականության մասին։ Այն առաջին հերթին պայմանավորված էր հենց վերը նշածս՝ հայ ժողովրդի իրավազրկության փաստով։ Երկրորդ, ոչ նվազ կարեւոր հանգամանքը խնդրի արդարացիությունն էր։ Ոչ մի հայի սրտում կասկածի նշույլ իսկ չկար, որ արցախահայության պահանջն արդարացի է։ Չարժե, ինձ թվում է, ներկայացնել Շարժման պատմությունը, քանզի այն անցել է բոլորիս աչքերի առջեւ, բոլորիս մասնակցությամբ։ Սակայն հիմնական փուլերին անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ։ Շարժումն սկսեցին մի խումբ գործիչներ, ովքեր այդ փուլում չափազանց մեծ դեր խաղացին։ Ես նկատի ունեմ ե՛ւ Իգոր Մուրադյանին, ե՛ւ Վաչե Սարուխանյանին, ե՛ւ Վազգեն Մանուկյանին, ե՛ւ Համբարձում Գալստյանին, ե՛ւ Սամսոն Ղազարյանին, ե՛ւ Աշոտ Մանուչարյանին, ե՛ւ Գագիկ Սաֆարյանին, ե՛ւ Զորի Բալայանին, ե՛ւ Սիլվա Կապուտիկյանին։ Նրանք էին փետրվարին գլխավորում Շարժումը, սակայն որոշ ժամանակ անց այս գործիչների մեծ մասը, չեմ կարող ասել, թե հեռացավ պայքարից, սակայն հեռացավ հրապարակից։ Կազմավորվեց մի նոր կոմիտե՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն, որում թվարկածս մարդկանցից քչերն