ենք քննարկել այդ մարդկանց ներկայացրած ծրագրերը։ Բայց, կրկնում եմ, երեք տարի է` այս մեղադրանքը ներկայացվում է, մինչդեռ, դժբախտաբար, այդպիսի ծրագիր ոչ ոք չի առաջարկել։
Հայոց համազգային շարժումն իր առջեւ միշտ դրել է ոչ թե վերացական նպատակներ, այլ միայն ու միայն իրականանալի խնդիրներ՝ թեկուզ դրանք առաջին հայացքից փոքր թվան։ Փոքր, իրականանալի խնդիրներով, քայլ առ քայլ իրականացնելով իր ծրագիրը` նա ժողովրդին կարողացել է համոզել իր կենսունակության մեջ եւ դրանով է միայն, որ շահել է ժողովրդի վստահությունը։ Անցյալ տարվա մեր ծրագիրն այսօր նույնիսկ արդեն որոշ չափով հնացած է, որովհետեւ այդ ծրագրում նշված մոտակա խնդիրների մեծ մասն արդեն իրականություն է դարձել։
Ես վստահ եմ, որ այսուհետեւ էլ Շարժումը չի կորցնի իր հետեւողականությունը եւ, կրկնում եմ, արհամարհելով չարակամներին (խնդրում եմ սխալ չհասկանալ, դա չի վերաբերում բարեկամներին, դա չի վերաբերում առողջ քննադատությանը, որին պետք է շատ ուշադիր վերաբերվել), անտեսելով նրանց բամբասանքներն ու մեղադրանքները, կշարունակի հաստատակամորեն իրականացնել սեփական քաղաքականությունը։
Մի այլ մեղադրանք։ Ես ուրախ եմ, որ այստեղ հարցերը սուր են դրվել. մենք չենք խուսափել սուր հարցադրումներից, եւ այսօր ես էլ պետք է շատ սուր դնեմ այդ հարցը։ Դա այն է, թե, իբր, Հայոց համազգային շարժումը, «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարները Ղարաբաղի հարցն օգտագործեցին որպես տրամպլին՝ աթոռներ գրավելու համար եւ դրանից հետո մոռացան Արցախը, անտեսեցին նրա շահերը։ Սա սովորական մեղադրանք է, որին դուք կհանդիպեք ե՛ւ Հայաստանի մամուլում, ե՛ւ տարբեր ժողովներում, ե՛ւ Սփյուռքում։ Սփյուռքում էլ կան կազմակերպություններ, որոնք հետեւողականորեն անցկացնում են այս գիծը։ Բայց ովքեր մոտ են, ովքերգործնականում իսկապես մասնակցել են այս Շարժմանը, տեղյակ են Արցախում Հայաստանի ժողովրդի ներդրած ջանքերին, նրանք կարող են վկայել, որ շատ հաճախ այդպիսի մեղադրանք ներկայացնողները որեւէ առնչություն չեն ունեցել Արցախի խնդրի հետ։ Այսօր պարզապես այն դարձել է քաղաքական շահարկման առարկա, որի նպատակն է միայն ու միայն վարկաբեկել