Էջ:Ընտրանի.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խություն` նշանակում է վարել անկախ տնտեսական քաղաքականություն, մտնել այնպիսի տնտեսական կապերի մեջ, հաստատել այնպիսի հարաբերություններ, որոնք բխում են սեփական պետության շահերից։ Այն տնտեսական համակարգը, որ մենք այսօր ունենք, պարտադրված է մեզ, եւ դա ամենեւին հնարավորություն չի տալիս վարել ինքնուրույն տնտեսական քաղաքականություն։ Այդ իսկ պատճառով, նա արդեն մեզ համար ընդունելի չի կարող լինել, քանի որ կաշկանդում է մեր բնական զարգացումը եւ վիժեցնում հանրապետության տնտեսական բարգավաճումը։

Սրանք իբրեւ պարզ դիտողություններ, որպեսզի այսուհետեւ նման կարգի հակաճառությունները չշահարկվեն բանավեճերի ընթացքում, եւ ավելորդ ժամավաճառության տեղիք չտրվի։

Իսկ այժմ քննության դրված բուն խնդիրների շուրջ. նախ` միութենական հանրաքվեի մասին։

Իմ խորին համոզմամբ` միութենական հանրաքվեն, որին այնքան ձգտում են կենտրոնական իշխանությունները, որին ձգտում են բոլոր հետադիմական ուժերը` շահագրգռված ամբողջատիրական իրավակարգի պահպանմամբ, ոչ թե իրավական ակտ է, այլ զուտ պրոպագանդիստական միջոցառում։ Ես կարծում եմ, նույնիսկ այդ միջոցառման կազմակերպիչները հասկանում են, որ իրավական ուժ չի կարող ունենալ մի որոշում, որը հանրաքվեի միջոցով կայացնելու է ժողովրդի մեկ քառորդը. եւ այդ որոշումը, անկախ առանձին հանրապետություններում ստացված արդյունքից, պարտադիր է լինելու ողջ երկրի տարածքում։ Դա փաստորեն լիովին ոտնահարում է ազգերի ինքնորոշման իրավունքը, քանի որ ոչ թե հանրապետությունն է որոշում իր բախտը, այլ միությունն է որոշում հանրապետության կարգավիճակը։ Այդ դեպքում հարց կարող է առաջանալ` մի՞թե միութենական կենտրոնը չի զգում իրավական այս անհեթեթությունը։ Զգում է եւ քաջ գիտակցում, բայց առաջնորդվում է ուժի դիրքերից բխող անպատկառությանցինիզմի դրսեւորման դեռեւս գործող մեխանիզմով` մոլորության մեջ գցելու համար ե՛ւ միութենական, ե՛ւ համաշխարհային հասարակական կարծիքը։

Անպատկառության - ցինիզմի արտահայտություն է նաեւ միութենական պայմանագրի առաջարկված նախագիծը։ Անպատկառությունն այս դեպքում արդեն կայանում է նրանում, որ նախագիծը չի համապատ