Էջ:Ընտրանի.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը։ Ինչպես գյուղացուն հող է տրվում` նրանից առավելագույն արդյունք ստանալու եւ իր ընտանիքի ու ազգի բարգավաճմանը նպաստելու համար, այնպես էլ հողագնդի մեկ վեցերորդ մասը նախախնամությամբ տրամադրված է խորհրդային ժողովուրդներին` երկրի եւ աշխարհի բարօրությանը նպաստելու պայմանով։ Մարդկությունը կարող է վաղը պարտամուրհակ ներկայացնել Խորհրդային Միությանը, որով հետեւ նրա սեփականությունը, վերջին հաշվով, նաեւ ողջ աշխարհի սեփականությունն է։

Ուստի Խորհրդային Միությունը ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին հանգամանքների բերումով պարտավոր է ենթարկվել հասարակության զարգացման համաշխարհային օրենքներին, այսինքն՝ անկախ այն բանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ինչպիսի ժամանակավոր նահանջներ տեղի կունենան, միեւնույն է` Միությունը վաղ թե ուշ պետք է քայքայվի։ Ցանկալի եւ հնարավոր է, որ քայքայումը կատարվի բնական, անարյուն, քաղաքակիրթ ձեւով, եւ Միությունը վերածվի ժողովուրդների մի համերաշխ համագործակցության, ինչպիսին է, օրինակ, եւրոպական երկրների համագործակցությունը։ Ավելի լավ օրինակ մարդկությունը դեռեւս չի ստեղծել։ Հնարավոր է, որ ապագայում այդ պիսին ստեղծվի։

Միության վերածումը նման համագործակցության նույնպես բխում է հասարակության զարգացման օրենքներից։ Թեեւ ասվեց, որ Խորհրդային Միությունն անխուսափելիորեն պետք է քայքայվի, բայց, քանի որ այն պատմական իրողություն է, ձեւավորվել է հարյուրավոր տարիների ընթացքում, ապա փլուզվելով հանդերձ` այդ Միությունը չի կարող անհետ կորչել։ Փաստ` թեկուզ անգլիական եւ ֆրանսիական գաղութային համակարգերը, որոնք թեեւ քաղաքականապես փլուզված են, բայց իրականում գոյություն ունեն որպես անկախ պետությունների քաղաքական, տնտեսական, հոգեւորմշակութային սերտ համագործակցություններ։

Խորհրդային ժողովուրդների դարավոր համակեցությունը նույնպես ստեղծել է քաղաքական, տնտեսական եւ, մանավանդ, հոգեւոր հարաբերություններ ու կապեր։ Երեկ պատգամավոր Իշխանյանն իր ելույթում արդարացի զայրույթ էր արտահայտում Հայաստանում ռուս մշակութային գործիչների, թեկուզեւ ականավոր եւ արժանի գործիչների