Էջ:Ընտրանի.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործիչների ու գյուղական ավագանու կազմակերպված գործունեությունն էր նրանց առաջնորդողը, այլ ռամկական վճռականության ժառանգածին բնազդը։ Մինչ գավառի երեւելիները հավաքված խորհրդակցում էին բռնելիք ընթացքի մասին, ժողովուրդն արդեն սկսել էր տարերայնորեն բարձրանալ լեռը. նա ինքն էր կայացրել վերջնական վճիռը եւ պարզել ապստամբության դրոշը։ Սրանով եւ մանավանդ իր հաղթական ելքով է նշանակալից Մուսա լեռան հերոսամարտը, որը, թեեւ ոչ նույն ընդգրկմամբ ու ծավալումով, տեղ է գրավում Վասպուրականի հայության փառապանծ ապստամբության կողքին։

Արեւմտահայության տարերային ընդվզումները 1918 թվականին վերաճեցին արդեն համաժողովրդական պատերազմի, որի կիզակետը հանդիսացավ Սարդարապատի հաղթական ճակատամարտը, երբ հայ ժողովուրդը սեփական ուժերով հաստատեց իր գոյության իրավունքը եւ փրկեց իր լայնածավալ հայրենիքի մի փոքրիկ հողակտորը։

ՀՀԱՆԱ, 12/10.09.83։ Բնագիր։ Մեքենագիր։