Էջ:Ընտրանի.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կավ Շառլ Ազնավուրի՝ ՄԱԿ -ին ուղղված դիմումը, որտեղ կոչ է արվում հայ – ադրբեջանական կոնֆլիկտը վերցնել միջազգային հսկողության տակ։ Դիմումը Սփյուռքին՝ չի՞ հանդիսանում արդյոք կոնֆլիկտի միջազգայնացման սկիզբը։

― Հեղափոխական վերափոխումներից ու երկրաշարժից հետո ողջ աշխարհի հայերը, նույնիսկ լիովին ձուլվածները, հիշեցին իրենց արմատների մասին։ Շատերի մոտ այսօր է արթնացել ազգային ինքնագիտակցությունը։ Իհարկե, Սփյուռքում մի շտ եղել են ակտիվ մարդիկ, բայց նույնիսկ նրանք են զարմանում, թե որքան շատ հայեր միանգամից հայտնվեցին աշխարհում։

Մշակութային կապեր Սփյուռքի հետ եղել են եւ նախկինում, բայց այսօր դրանց ավելանում է տնտեսական համագործակցությունը, իսկ բոլորովին վերջերս իրեն զգացնել է տալիս նաեւ Սփյուռքի քաղաքական կշիռը։ Նա ամբողջ աշխարհում ավելի ու ավելի է սկսում ազդել հասարակական կարծիքի վրա, ինչպես Ղարաբաղի, այնպես էլ այլ հարցերում։ Սփյուռքահայերը որոշակի ճնշում են գործադրում իրենց երկրների կառավարությունների վրա, որպեսզի նրանք արտահայտեն իրենց տեսակետները կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Նախագահ Միտերանն ինձ ուղղակիորեն ասաց, որ Հայաստանի եւ Ղարաբաղի պրոբլեմները սպառնում են դառնալ միջազգային պրոբլեմ, որովհետեւ դրանք ուժգնորեն ազդում են Սփյուռքի, մասնավորապես` ֆրանսահայ համայնքի վրա, ինչն արտացոլվում է երկրի սոցիալ-քաղաքական կյանքում։

― Ինչպիսի՞ն է Ձեր պատասխանը։

― Հայկական խնդիրը միջազգայնացնել, կնշանակի ի դեմս միջազգային հասարակական կարծիքի ստեղծել նոր, զսպող գործոն` կանխելու համար ագրեսիայի այնպիսի նոր փաստերը, որոնց ենթարկվեց Հայաստանը։

― Իսկ եթե ադրբեջանցիները նույնպես սկսեն հենվել արտասահմանի իրենց հայրենակիցների վրա։ Դուք չե՞ք կիսում այն մտահոգությունը, որ Հայաստանը կարող է դառնալ երկրորդ Լիբանան։

― Հայաստանին երբեք չի կարող սպառնալ լիբանանականացումը։ Չի կարելի անհարկի օգտագործել այդ տերմինը` մոռանալով լիբանան