Էջ:Ընտրանի.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՒՈՆ ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

(26 օգոստոսի, 1991թ.)

Հարգելի նախագահող,

Հարգելի պատգամավորներ,

Հարգելի հյուրեր,

Ես ամբիոն եմ բարձրացել կարճ հայտարարություն անելու համար։

Իմ կարծիքով, ես դա ափսոսանքով եմ նշում, մենք հեռանում ենք պահի գլխավոր խնդրից։ Պահի գլխավոր խնդիրը տեղի ունեցածի գնահատականը չէ, հետեւանքները չեն։ Պահի գլխավոր խնդիրը Կենտրոնի ճակատագիրն է, իշխանության միութենական մարմինների ճակատագիրը։

Ես կարծում եմ, հեղաշրջման հետեւանքով Կենտրոնն սպառեց իրեն։ Կենտրոնը մեռած է, Կենտրոնն ինքնասպան եղավ։ Եւ հիմա վերակենդանացնել այդ մեռյալին, նշանակում է վերստեղծել այն աղետի վտանգը, ինչ տեղի ունեցավ։

Գերագույն խորհրդում տիրող տրամադրություններից, ելույթներից ես այն տպավորությունն ստացա, որ Գերագույն խորհուրդը պատրաստ չէ լրջորեն քննարկել այդ խնդիրը։ Այդ պատճառով ես իմ ելույթը հետաձգում եմ, ես ելույթ կունենամ համագումարի ժամանակ։

Շնորհակալություն ուշադրության համար։

«Հայաստանի Հանրապետություն», 27 օգոստոսի, 1991 թ.։