Էջ:Ընտրանի.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԵԼՈՒՅԹ ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ 5-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

(2 սեպտեմբերի, 1991թ.)

Հարգելի պրեզիդենտ,

Հարգելի նախագահություն,

Հարգելի պատգամավորներ եւ հյուրեր,

Համագումարում ունենալիք իմ ելույթը նախօրոք էի պատրաստել, սակայն ԽՍՀՄ պրեզիդենտի եւ հանրապետությունների ղեկավարների արած հայտարարության լույսի տակ անիմաստ է դառնում դրա հրապարակումը, մանավանդ, որ այն մեծապես համահունչ է հայտարարության բովանդակությանը։

Ուստի եւ նպատակահարմար եմ գտնում բավարարվել քննարկվող հայտարարությանն առնչվող միայն որոշ դիտողություններով։

Նախ եւ առաջ կուզենայի նշել, որ այդ հայտարարությամբ վերանում է Գերագույն խորհրդի նստաշրջանում իմ ռեպլիկում արտահայտված տագնապը՝ միութենական իշխանության վաղուց արդեն իրենց լիակատար սնանկությունն ապացուցած հին կառուցվածքների վերակենդանացման վտանգի վերաբերյալ։

Պրեզիդենտը եւ հանրապետությունների ղեկավարները ճիշտ դաս առան պետական հեղաշրջումից հետո ստեղծված նոր իրողությունից եւ իրենց վարկաբեկած հին կառուցվածքները վերականգնելու փորձի փոխարեն ընտրեցին իշխանության նոր, միջհանրապետական մարմինների ստեղծման ուղին։ Դրանով իսկ արվում է առաջին եւ շատ նշանա