Էջ:Ընտրանի.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԵԼՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
[1]

(26 սեպտեմբերի, 1991թ.)

Քննարկումն ի՞նչ ցույց տվեց։ Կոնկրետությունը, կոնկրետ հարցի քննարկումը միշտ հանգեցնում է քաղաքական դիրքորոշումների բացահայտման եւ գաղափարների հստակեցման։ Դա անխուսափելի է եւ անհրաժեշտ։ Ես չեմ ուզում անդրադառնալ, մեղմ ասած, այն կեղծ հայտարարություններին, որոնք արվում են ժողովրդի անունից կամ հանրաքվեի արդյունքների ոգեւորության ազդեցությամբ[2]։ Հանրաքվեն էլ վերածվում է շահարկման առարկայի, մեր ժողովրդի միասնության այս դրսեւորմանը տրվում են ամենեւին ոչ համարժեք բացատրություններ։

Խոսում են ժողովրդի անունից, բայց ինձ թվում է, թե այդ մարդիկ պարզապես տեղյակ չեն ժողովրդի կարծիքին։ Եթե ժողովուրդն իսկապես այսպիսի ոգեւորությամբ, տոնախմբությամբ քվեարկեց հանրաքվեի հարցի օգտին, ապա առաջին հերթին այն պատճառով, որ տեսավ Խորհրդային Միությունում տեղի ունեցող նոր փոփոխությունների պայմաններում անկախության գնալու անարյուն, ապահով, երաշխավորված, աստիճանական ճանապարհը։ Եթե դուք ժողովրդին առաջարկեիք անկախության լիտվական կամ վրացական ուղին, ապա նման արդյունք երբեք չէիք ստանա։ Ժողովուրդը տեղյակ էր, որ մեր ղեկավարությունը գնալու է այս ճանապարհով. իմ ելույթը Մոսկվայում, ժողովրդա

  1. Ելույթը եղել է բանավոր։
  2. Որոշ պատգամավորներ պահանջում էին անմիջապես հայտարարել Հայաստանի անկախությունը եւ խզել բոլոր կապերը Խորհրդային Միության հետ։