Էջ:Ընտրանի.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է






ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ ԵՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ [1]

(25 հուլիսի, 1988 թ.)


ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության ս.թ. հուլիսի 18-ին կայացրած որոշմամբ ավարտվեց Ղարաբաղյան շարժման առաջին փուլը, որի բնորոշ հատկանիշն էր հայ ժողովրդի դրսեւորած վճռականությունը՝ զուտ սահմանադրական շրջանակներում ընթացող պայքարում։ Ձեւական տեսակետից՝ հինգ ամիս տեւած համաժողովրդական այդ պայքարը չհասավ իր նպատակին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մնաց Ադրբեջանի կազմում, եւ դեռ ավելին՝ հայ ժողովուրդը ենթարկվեց հրեշավոր բռնությունների, որոնց հետեւանքով եղան տասնյակ մարդկային զոհեր, հարյուրավոր վիրավորներ եւ հազարավոր քաղաքական գաղթականներ՝ զրկված կյանքի եւ գույքի ապահովության տարրական իրավունքից։

Դրանով հանդերձ, ամենեւին չի կարելի հավասարության նշան դնել ս.թ. փետրվարի 20-ի եւ հուլիսի 18-ի իրավիճակների միջեւ, քանի որ այդ ընթացքում տեղի ունեցան այնպիսի նշանակալից իրադարձություններ, որոնց վիճակված է բախտորոշ դեր խաղալ հայ ժողովրդի ազգային նկարագրի հաստատման եւ նրա քաղաքական նպատակների իրականացման գործում։ Միայն այն փաստը, որ ստալինյան եւ բրեժնեւյան բռնապետության դաժան լծին ենթարկված մի փոքրիկ ժողովուրդ երկրի դեմոկրատացման համար ստեղծված առաջին իսկ հնարավորության դեպքում ամիսներ շարունակ համաժողովրդական ցույ

  1. Տարածվել է «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի» անունից։