Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րով։ Ու նորից կարող են չտեսնելու տալ, որ խոսքը տրամագծորեն հակառակ վիճակների է վերաբերում)։


Մենք առավելություն ունենք նախկին ԽՍՀՄ հանրապետությունների նկատմամբ։ Դա այն է, որ շատ ավելի պատրաստ դիմավորեցինք մեր անկախությունը, քան նրանք։ Եւ այն զգացումը, որ կա մեր ժողովրդի մեջ՝ որ մեր անկախությունը երկնային շնորհ չէր, նվեր չէր, այլ մեր պայքարի, մեր զրկանքների գնով ձեռք բերված նվաճում, ինձ թվում է՝ մեծապես կնպաստի մեր ժողովրդի կամքի ամրապնդմանը։


Առիթից օգտվելով՝ պետք է շնորհավորեմ մեր ժողովրդին Արցախյան շարժման տարեդարձի առթիվ, մաղթեմ բոլոր ուժերով լծվել մեր պետականության կերտմանը։


«Հայք», 19 փետրվարի, 1992 թ.։
Հարցազրույցը՝ Վասակ Դարբինյանի։
Հրատարակված՝ «Պատմության եւ կյանքի տրամաբանությունը» վերնագրով։