Էջ:Ընտրանի.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րիմ մնաց հայ ժողովրդի ազգային շահերին։ Տասնյակ հազարավոր գիտաշխատողներ, ինժեներներ, ուսուցիչներ, բժիշկներ, երաժիշտներ, դասախոսներ, նկարիչներ, իրենց ողջ եռանդը ներդնելով մեր արդար պայքարին, սրբորեն կատարեցին իրենց պարտքը հայրենիքի եւ ժողովրդի հանդեպ։ Մտավորականության ծոցից անհրաժեշտաբար ծնվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որը կոչված էր ապահովելու զանգվածային շարժման կազմակերպվածությունը եւ, արձագանքելով ժողովրդի իղձերին, նախանշելու նրա գործողությունների հիմնական ուղղությունները։ Կոմիտեի գործունեության հաջողությունն իր հերթին պայմանավորված էր այն վստահությամբ, որ տածում էր ժողովուրդը նրա նկատմամբ։

Մտավորականության մասին խոսելիս, դժբախտաբար, չի կարելի չանդրադառնալ նրա ավագ սերնդի ներկայացուցիչների դիրքորոշմանը, որը ցավ եւ արդարացի դժգոհություն է առաջացնում ժողովրդական լայն զանգվածների մեջ։ Փետրվարյան օրերին մեր անվանի գրողները, նկարիչները, ակադեմիկոսները գտնվում էին Ղարաբաղյան շարժման առաջին դիրքերում եւ իրենց իմաստուն խոսքերով կողմնորոշում ու ոգեւորում ցուցարարներին։ Սակայն իրադրության սրման առաջին իսկ պահին նրանք կորցրին իր ենց վճռականությունը, գործարքի մեջ մտան հանրապետության վարկաբեկված ղեկավարության հետ, վերադարձան սերնդին եւ իրենց հասարակական դիրքին հատուկ հարմարվողական վարվելակերպին՝ այդ ամենը փարիսեցիաբար կոծկելով ժողովրդի ճակատագրի մտահոգությամբ տոգորված բարոյախոսական քարոզներով։ Սակայն առանձին բացառությունների՝ ակադեմիկոս Վ. Համբարձումյանի, թղթակից-անդամ Ռ. Ղազարյանի եւ գրող Ս. Խանզադյանի օրինակը հույս է ներշնչում,որ նրանք, այնուամենայնիվ, երբեւէ կզգան իրենց սխալը եւ կվերադառնան իրենց ժողովրդի գիրկը։

Հայ ժողովրդի խաղաղ դեմոկրատական շարժմանը Ադրբեջանի ղեկավարությունը հակադրեց կազմակերպված եղեռնի եւ անվերջ ահաբեկումների, իսկ ՍՍՀՄ կենտրոնական իշխանությունները՝ մեր ազգային արժանապատվությունը վիրավորելու, Շարժումը ստալինյան պիտակներով վարկաբեկելու, երկրում հակահայկական կարծիք ստեղծելու եւ վերջապես՝ բռնի ուժով մեզ ճնշելու քաղաքականությունը։ Հայ ժողովուրդը հաջողությամբ դիմագրավեց այս բոլոր փորձությունները եւ Սահմանադրության շրջանակներում կիրառած իր վճռական գործո