Էջ:Ընտրանի.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկզբունքով, եւ այս դեպքում, ինձ թվում է, կուսակցությունները պետք է հարգեն մեր կարծիքը։ Մենք ենք, որ պետք է առաջարկենք նրանցից որոշակի անձնավորությունների՝ պաշտոն զբաղեցնել մեր կառավարությունում. իսկ այդպիսի առաջարկություններ եղել են, այսուհետեւ եւս կլինեն։ Ես չեմ կարող երաշխիք տալ, թե բոլոր նշանակումներն իրենց կարդարացնեն եւ, ասենք, մեկ-երկու տարի հետո նորից փոփոխությունների կարիք չի զգացվի։ Այդպիսի բան չկա աշխարհում, նույնիսկ ամբողջ կառավարություններ են հրաժարական տալիս։

― Ինչպիսի՞ քաղաքականություն է վարում Հայաստանը հարեւան Թուրքիայի նկատմամբ։

― Թուրքիայի հետ հարաբերություններում մենք առաջնորդվել ենք մեր որդեգրած՝ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման սկզբունքով, եւ այս շրջանակներում իրականացրել ենք չափազանց հետեւողական քաղաքականություն՝ սկսած առաջին օրվանից, երբ Շարժումը ձեւավորվեց որպես հասարակական֊քաղաքական շարժում եւ որդեգրեց իր սկզբունքները։ Այդ օրվանից մինչեւ հիմա մեր իշխանությունները հետեւողական քաղաքականություն են վարել, ոչ մի շեղում թույլ չեն տվել, եթե նկատի չունենանք քիչ առաջ հիշատակված մեր արտգործնախարարի ելույթը։ Եւ պետք է ասել, որ Թուրքիայի կողմից եթե ոչ համարժեք, ապա մոտավորապես նույն դիրքորոշմանն ենք հանդիպում։ Թեեւ պետք է նկատի ունենալ, որ այս հարցը, որքան բարդ է մեզ համար, գուցե նույնքան բարդ է Թուրքիայի համար։

Թուրքիայում էլ հասարակական մեծ հնչեղություն ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, այս հարցը քաղաքական շահարկման, քաղաքական պայքարի առարկա է։ Եւ դրա վկայությունը Թուրքիայի խորհրդարանի վերջին նիստն էր, որտեղ Հայաստանին հաց մատակարարելու պատճառով նույնիսկ հարց բարձրացվեց անվստահություն հայտնել թուրքական կառավարությանը։ Սա չափազանց էական հարց է, որը մենք պետք է հաշվի առնենք։ Թուրքական կառավարությունն էլ ստիպված է հաշվի նստել հասարակական կարծիքի հետ, ստիպված է հաշվի նստել ընդդիմության քաղաքական ճնշման հետ։ Եւ սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից համապատասխան շտապողականություն մենք չենք տեսնում այս հարա